Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված ցերակույթ

08.05.2019

ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ.Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված ցերեկույթ։
Կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Քյարամի մայրը՝ Նվարդ Սլոյանը, հարազատները, համագյուղացիներն ու այլ պատվավոր հյուրեր։
Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրել են Քյարամ Սլոյանի և զինակից ընկերների սխրանքի մասին պատմություններ, հանդես են եկել նրանց նվիրված կատարումներով:
Մարզպետն իր խոնարհումը և երախտիքի խոսքն է հղել Քյարամի և մյուս հերոսների մայրերին: Նշել է, որ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե որտեղ և ինչ պաշտոնում աշխատելիս կլինի, պարտավոր է ամեն օրը սկսել և ավարտել այն գիտակցումով, թե հանուն ինչի են մեր հերոսները զոհել իրենց կյանքը և ինչ երազանքով են փակել իրենց աչքերը: «Ես ցանկանում եմ, որ մենք՝ պետական պաշտոնյաներս, մեր գործունեությամբ ավելի մոտ լինենք այն ամենին, ինչ արել և անում են մեր զինվորները հայրենիքի պաշտպանության համար»-ասել է մարզպետը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի և դպրոցի մանկավարժական կոլեկտիվի համատեղ որոշմամբ երկրորդ դասարանի աշակերտ Դավիթ Աղամալյանին 2019-2020թթ ուսումնական տարվա համար շնորհվել է Քյարամ Սլոյանի անվան կրթաթոշակ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և գործարար Յուրա Սողոյանի համատեղ նախաձեռնությամբ, վերջինիս միջոցներով, դպրոցին է նվիրվել 3 համակարգիչ։

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին կառուցված հուշաքարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24