Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին 30.10.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին, Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանին և եզդի ազգի կրթության ոլորտի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ամրապնդման, եզդիների իրավունքների, կրոնի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման վերաբերյալ հարցեր: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը մարզպետ Դավիթ Գևորգյանին դիմեց Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում եզդիերենի ուսուցման գործընթացի կազմակերպման, դասաժամերի բաշխման և կրթության որակի նկատմամբ վերահսկողության ապահովման հետ կապված հարցերով.....

«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը փոխանցվեց ՀՀ կառավարությանը 29.10.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Գյումրու թիվ 15 դպրոցում մասնակցեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելո ւպաշտոնական արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, կրթության ոլորտի պատասխանատուներ և այլ հյուրեր....

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Կոշ և Ուջան համայնքների բնակիչների հետ 28.10.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է մարզի Ուջան և Կոշ համայնքների բնակիչների հետ և լսել նրանց խնդիրները: Ուջան համայնքում մարզպետ Դավիթ Գևորգյանը և մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը ծաղիկներ են խոնարհել զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ, ապա բնակիչների ուղեկցությամբ քայլել համայնքի մշակույթի տուն, որտեղ մարզպետը ներկայացրել է տնտեսական զարգացման ու նոր ներդրումների հետ կապված իր տեսլականը, պատկերացումները և պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին:

Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհներն անցանելի են 27.10.2018
Եղանակի կտրուկ անկման պատճառով Արագածոտնի մարզի բարձր լեռնային տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին եւ 27-ի գիշերը ձյուն է տեղացել: Մայրուղիների անցանելիությունն ապահովելու նպատակով ողջ գիշեր աշխատել են ճանապարհաշինական ընկերությունները: Հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են: Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 27.10.2018
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ օդում սպասվում է 0…-3, իսկ հողի մակերևույթին -4…-5 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը, որն առաջինն էր մարզպետ Դավիթ Գևորգյանի պաշտոնավարման ընթացքում: Ողջունելով մասնակիցներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց, որ մարզում առաջնահերթ խնդիր է արդարության, օրինականության և հավասարության վերականգնումը, ինչի պակասը ոչ միայն մարզում, այլև ողջ Հայաստանում ակնհայտ է գրեթե բոլոր ոլորտներում: -Ես լիահույս եմ, որ այս դահլիճում չկա մեկը, ով կողմնակից չէ արդարության և օրինականության վերականգնմանը, և չեմ ուզում մտածել, որ կա մեկը, ով կարծում է, թե ամեն ինչ լավ է եղել մեր երկրում,-ասաց մարզպետը........