Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրավիրում ենք մասնակցելու «Ապարանյան ձմեռ» փառատոնին

14.02.2019

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ապարանյան ձմեռ» փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում` Խաչասարի հատվածում:
Միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի ծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար, ձմեռային տարբեր սպորտաձևեր՝ մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ:
Փառատոնի նպատակն է խթանել տարածաշրջանում ձմեռային զբոսաշրջության զարգացումը, խրախուսել առողջ ապրելակերպն ու ստեղծել նախադրյալներ տեղանքը ձմեռային զբոսաշրջության գրավիչ ու ճանաչելի կենտրոն դարձնելու համար։
Օրակարգին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14