Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 25.08.2017

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Ողջունելով ներկաներին, մարզպետ Աշոտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդաժողովին ներկա են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, դպրոցների տնօրենները, ոլորտի այլ պատասխանատուներ: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանն իր զեկույցում խոսեց 2016-2017 ուսումնական տարվա ընթացքի ընդհանուր նկարագրի մասին...

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության հաշվետվությունը մարզի հանրակրթական դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա արդյունքների մասին 24.08.2017

2016-17 ուստարում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն իր գործունեությունն իրականացրել է առաջնորդվելով ՀՀ կրթության մասին օրենսդրությամբ, > դրույթներով, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանների պահանջներով, ՀՀ Արագածոտնի մարզպետի որոշումներով ու կարգադրություններով, կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատանքային ծրագրով: ՀՀ Արագածոտնի մարզում գործում են 122 հանրակրթական ուսումնական հաստատություն (79-ը` միջնակարգ, 39-ը` հիմնական, 1 հատուկ, 3 ավագ դպրոց): Դպրոցներից 2-ը սահմանամերձ են, 22-ը՝ լեռնային, 40-ը՝ բարձր լեռնային..........

Մարզպետը հանձնարարեց հանդես գալ սեփական նախաձեռնողականությամբ 23.08.2017

Օգոստոսի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման արդյունքը: Ստորաբաժանման ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց բոլոր ոլորտներում հանդես բերել սեփական մոտեցում, աշխատանքների կառավարման նախաձեռնողականություն: -Չպետք է սպասենք, թե ղեկավար մարմիններից ինչպիսի հանձնարարականներ են տրվում եւ, ըստ այդմ, դառնանք դրանց կատարողները, այլ յուրաքանչյուրս պետք է ուղղորդող դեր ունենանք եւ պատասխանատվություն կրենք մեր ոլորտների նկատմամբ,-ասաց մարզպետը.....

Տեղի կունենա տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 21.08.2017

Ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի հանրարկրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ավանդական խորհրդակցություն: Օրակարգում՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի զեկույցը 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին, նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին, այլ ելույթներ: Խորհրդակցությունը տեղի կունենա Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում: ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 18.08.2017

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն յուրաքանչյուր ուրբաթ մարզպետի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հերթական ընդունելությունը կայացավ օգոստոսի 18-ին: Նախապես հերթագրված բոլոր քաղաքացիները՝ 14 հոգի, մասնակցեցին ընդունելությանը: Նրանցից մեծ մասը՝ 11-ը, դրամական աջակցության դիմում էին ներկայացրել: Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, այդ դիմումները նախապես ուսումնասիրվել էին, եւ դրանք բավարարվեցին՝ ելնելով դիմումատուների սոցիալական իրավիճակից: Քաղաքացիների կողմից եղան նաեւ աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ հարցերով դիմումներ: Դրանց լուծում կտրվի ընթացքում, որի կապակցությամբ մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչությունների պետերին...

Աշխատանքային խորհրդակցությունում Աշոտ Սիմոնյանը գործնական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ տվեց 16.08.2017

Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունն անցավ գործնական մթնոլորտում: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարության, տարածքային եւ զարգացման նախարարության, պետական այլ մարմինների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Լսելով դրանց կատարման մասին ստորաբաժանման ղեկավարների ներկայացրած տեղեկատվությունը, մարզպետը անդրադարձավ առկա խնդիրներին, որոնց լուծումն անմիջականորեն պայմանավորված է իրենց պատասխանատու եւ արդյունավետ գործունեությամբ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35