Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամուլի հաղորդագրություն

11.02.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի և Հայ Առաքելական եկեղեցու Աշտարակի հովվության նախաձեռնությամբ 2019 թվականի փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Աշտարակի հայորդաց տանը /ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Ն. Սիսակյան փողոց, 6 շենք/ տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան տարելիցին նվիրված գիտաժողով։
Գիտաժողովը կմեկնարկի ժամը 10:00-ին՝ Աշտարակի Սբ․ Մարիանէ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․Փառեն քահանա Առաքելյանի աղոթքով, կհնչեն Ներսես Աշտարակեցու կյանքին, հոգևոր, պետական, հասարակական, քաղաքական, կրթական գործունեությանը նվիրված զեկուցումներ։ Գիտաժողովը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ցուցահանդես վաճառքով։


Գիտաժողովի կազմկոմիտեին և օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34