Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն 12.11.2018
Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի քաղաքացիական պաշտպանության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն.....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց կատարեց Ապարան խոշորացված համայնք 11.11.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Արագածի մշակույթի տանը հանդիպեց Ապարան համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ: Բնակիչներին հուզող հիմնական խնդիրը համայնքում շահագործվող ՀԷԿ-ի զգալի ազդեցություն էր գետի ջրերի որակի վրա: Բնակիչների պնդմամբ, վերջին ժամանակներում արձանագրված թունավորման դեպքերը ՀԷԿ-ի գործունեության անմիջական արդյունքն են: Այս հարցի շուրջ մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր ստուգման և միայն փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո է հնարավոր լուծել խնդիրը: Մարզպետը հավելեց նաև, որ տարիներ շարունակ ջրային ոլորտում տիրել է ամենաթող վիճակ, սակայն ստեղծված նոր իրավիճակում այլևս այդ կերպ չի կարող շարունակվել....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ 10.11.2018
Սիրելի՛ հայրենակիցներ, հայկական տոնացույցում նոյեմբերի 10-ը նշվում է իբրև տեղական ինքնակառավարման մարմինների օր, որն ինքնին կարևորում է տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: ՏԻՄ համակարգը մեր անկախ պետականության առաջնային ձեռքբերումներից է և պետական ու հասարակական կարևոր գործոններից մեկը ....

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այց են կատարել Նոր Եդեսիա համայնք, հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները և պատասխանել հարցերին: Համայնքի բնակիչների կողմից բարձրացված հիմնական խնդիրը խմելու ջրի չկանոնակարգված մատակարարումն էր.....

Աշտարակ քաղաքում կայացան «Գինու Բակի» և «Աշտարակաց մառանի» պաշտոնական բացման միջոցառումները: «Գինու Բակը» զբոսաշրջային վայր է, որտեղ հյուրերը հնարավորություն ունեն համտեսել գինի, ականատես լինել լավաշի թխման, գինու ստեղծման և ավանդական ուտեստների պատրաստման ընթացքին, իսկ «Աշտարակաց մառանը» հյուրերին ներկայացնելու է գինու և օղու թորման գործընթացը, մառանին կից կգործի ընտանեկան թանգարան, որտեղ ներկայացված են հին գինեգործական իրեր, կահ-կարասի......
Իրազեկում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 09.11.2018
2018 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Նոր Եդեսիայի համայնքապետարանում տեղի կունենա Նոր Եդեսիա համայնքի ավագանու նիստը: