Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

09.03.2019

Սիրելի՛ կանայք,
շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ
Մարտի 8֊-ը մեկն է տարվա 365 օրերից, երբ պետք է մեծարենք, ըստ արժանվույն գնահատենք ու մեր սերն արտահայտենք մեր մայրերի, տատիկների, քույրերի ու կանանց հանդեպ։
Բնության մեջ միևնույն ժամանակ այսքան հզորությունն ու գեղեցկությունը, ուժն ու նրբությունը, վճռականությունն ու հոգատարությունը միայն կնոջ մեջ է ամփոփված:
Ցանկանում եմ միշտ լինեք միջավայրում,  որտեղ ձեզ կին կզգաք, կլինեք սիրված ու կսիրեք: Այս և տարվա բոլոր օրերը ձեզ համար թող տոն լինեն, ձեր ամեն վայրկյանը թող լցված լինի խինդով, ուրախությամբ ու ժպիտով։
Մաղթում եմ առողջություն, երջանկություն, հարատև հմայք, գարնանային տրամադրություն ու անսպառ ժպիտ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:25:17