Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները 26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց ոլորտներում խնդրին առնչվող հիմնահարցերը եւ դրանց լուծման ուղղությամբ իրենց կողմից ձեռնարկվող միջոցառումները: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը խոսեց մարզի կրթական, մշակութային, սոցիալական, մարզական եւ առողջապահական նշանակության շենքերի մուտքերի մատչելիության ապահովման.....

Եվրոպական ժառանգության օրեր՝ Արագածոտնում 25.09.2017

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո Հայաստանում անց է կացվելու Եվրոպական ժառանգության օրեր: Ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում կիրականացվեն միջոցառումներ՝ ընդգրկելով մարզի 4 տարածաշրջանները: Հանրակրթական դպրոցներում նախատեսվում է կազմակերպել բաց դասեր, շարադրությունների մրցույթներ: ,,Հայկական զարդանախշեր» վերտառությամբ ցուցահանդես կունենան գեղարվեստի դպրոցների սաները: Սեպտեմբերի 30-ին Թալինի թիվ 2 դպրոցում «Մարզի եկեղեցիների ու բերդերի պատմությունը» թեմայով կազմակերպվող ինտելեկտուալ խաղ-վիկտորինային կմասնակցեն Աշնակի, Թալինի թիվ 1 , թիվ 2 և Կաթնաղբյուրի դպրոցների թիմերը.....

Մամլո հաղորդագրություն 23.09.2017

2017 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մամլո ասուլիսը: Մարզպետը կներկայացնի մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին Հեռախոս՝ 0232-3-42-26

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի  շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա  առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ 21.09.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդը միակամ ընտրեց անկախություն ուղին: Այդ իրողությունը պատմական ու ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի տարածքում բնակվողների, այլեւ նրա սահմաններից դուրս գտնվող աշխարհասփյուռ հայերի համար: Գրեթե միաձայն ընդունած «այո»-ն նոր ճանապարհի սկիզբն էր, որը նաեւ մեր պապերի վաղեմի երզանքների իրականացման հաստատումն էր: Անցյալի պատմությունը ունենալով մեր գիտակցության մեջ, հավատով ու վստահությամբ շարժվեցինք առաջ` շարունակելով կերտել մեր նորագույն պատմությունը, Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը.....

Տոնական միջոցառում՝ նվիրված Անկախության տոնին

Տոնական միջոցառում՝ նվիրված Անկախության տոնին 21.09.2017

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարություն: Աշտարակի մշակույթի տանը ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, մարզի, մարզկենտրոնի ողջ ղեկավարությունը, կրթական, առողջապահական կազմակերպությունների, համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր այլ համայնքներից եւ մայրաքաղաքից: Հնչեց ՀՀ պետական օրհներգը, որին հաջորդեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Գերաշնորհ Պռոշյանի օրհնանքի խոսքը: Ներկաներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա, մասնավորապես, ասաց. ,,Սեպտեմբերի 21-ը համազգային հպարտության տոն է.....

Խորհրդակցությունում քննարկվեցին ընթացիկ հարցեր

Խորհրդակցությունում քննարկվեցին ընթացիկ հարցեր 20.09.2017

Սեպտեմբերի 20-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Անդրադարձ եղավ սեպտեմբերի 8-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության արձանագրությամբ մարզպետին եւ ստորաբաժանման ղեկավարներին տրված հանձնարարականների կատարմանը: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին ինտենսիվ այգիների հիմնմանը, զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումներին, զբոսաշրջությանը, ջրամբարաշինությանը, ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը եւ դրանց առնչությամբ ներկայացվելիք առաջարկություններին.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14