Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին

Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին 31.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը օգոստոսի 31-ին ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին: Այն բաղկացած էր 9 անդամից եւ ներգրավված էր Կապույտ ճակատում: Բազեականները մարզպետին տեղեկացրին, որ նրանք հաջողությամբ են մասնակցել երգ, պար, լուսանկարչություն, ձեռքի ուժ, շախմատ, ֆուտբոլ, վոլեյբոլ մրցույթներին եւ վոլեյբոլի ու ֆուտբոլի միջճակատային մրցույթներում մեդալներ են շահել: Աշոտ Սիմոնյանը ջոկատի անդամներին շնորհավորեց ունեցած հաջողությունների համար ....

Ամփոփվեց հանձնարարականների կատարման ընթացքը եւ տրվեց նոր հանձնարարականներ

Ամփոփվեց հանձնարարականների կատարման ընթացքը եւ տրվեց նոր հանձնարարականներ 30.08.2017

Օգոստոսի 30-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Առանձնակի քննարկում գնաց համայնքների բյուջեներում սոցիալական ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցների, բժշկական կենտրոնների կառավարման նոր եղանակների անցման, սնանկ ճանաչված կազմակերպությունների, մասնավորապես՝ Դայմոթեք ընկերության ճակատագրի, հարկերի հավաքագրման եւ այլ հարցերի շուրջ: Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը զեկուցեց, որ հանրակրթական դպրոցները պատրաստ են ուսումնական նոր տարվա մեկնարկին, եւ այս առումով խնդիրներ չկան......

,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումից Արագածոտնի թիմը վերադարձավ  մրցանակներով

,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումից Արագածոտնի թիմը վերադարձավ մրցանակներով 30.08.2017

Օգոստոսի 27-30- ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացավ ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումը: Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցեց հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Նրանք մրցեցին սեղանի թենիս, շաշկի, շախմատ, բազկամարտ և դարթս մարզաձևերում: Բոլոր մրցույթներում էլ մարզի թիմը հաջող հանդես եկավ եւ վերադարձավ մրցանակներով: Այսպես՝ շախմատ մարզաձևից զբաղեցրեց 1-ին հորիզոնականը , դարթս մարզաձևից` 2-րդ և 3-րդ հորիզոնականները և շաշկի մարզաձևից՝ 3-րդ հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկով 10 մարզերի եւ Երևան քաղաքի միջև թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։Մասնակիցները սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին հասվաստագրով եւ դրամական պարգեւով։

Կայացավ  գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը

Կայացավ գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը 30.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը: Նշելով հարցի կարեւորությունը, մարզպետն ասաց, որ գենդերային հավասարության խնդիրն առկա է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում եւ հասարակության բոլոր ուժերի համատեղ ու հետեւողական ուշադրությունն է պահանջում: Հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը խոսեց գենդարային հավասարության էության մասին եւ ներկայացրեց հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները: Նշվեց, որ 2016թ ՏԻՄ ընտրություններում ակտիվացել է կին ավագանու թեկնածուների մասնակցությունը....

Բացվեց Նորաշեն համայնքի մանկապարտեզը

Բացվեց Նորաշեն համայնքի մանկապարտեզը 29.08.2017

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Նորաշեն համայնքի մանկապարտեզի բացման արարողությունը: Երկար սպասված այս իրողությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել համայնքում, եւ միջոցառմանը մասնակցում էր գյուղի մեծ մասը: Ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Արագածի տարածաշրջանի համայնքապետերը, բազմաթիվ հյուրեր այլ համայնքներից եւ մայրաքաղաքից: Մանկապարտեզի բացման առթիվ նորաշենցիներին շնորհավորեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել նման արարողությանը, քանզի մանկապարտեզ կառուցել, նշանակում է՝ հավատ ունենալ վաղվա օրվա նկատմամբ.....

Շրջակայքի աղտոտման համար սահմանվելու են հստակ տուգանքներ

Շրջակայքի աղտոտման համար սահմանվելու են հստակ տուգանքներ 28.08.2017

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Միաժամանակ > ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղտոտման տուգանքները. Օրինակ՝ առաջարկվում է . Շրջակայքի աղտոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով՝ 16 հազար դրամ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35