Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայրի բնակիչների հետ

06.06.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը համայնքային այցելությունների շրջանակում երեկ հանդիպել է Ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայրի բնակիչների հետ, լսել է նրանց խնդիրները և քննարկել է համայնքային նշանակության մի շարք հարցեր:
Բնակիչները մարզպետին ասել են, որ իրենց համար առաջնային խնդիր շարունակում է մնալ ոռոգման ջրի հարցը: Նրանց խոսքով՝ գյուղի միջով հոսող գետի ջրի աղտոտվածությունը պատուհաս է դարձել իրենց համար: Ցանքատարածությունների և պտղատու այգիների չորացման, բերքի որակի անկման համար գյուղացիները մեղադրում էին համայնքում շահագործվող ՓՀԷԿ-երին: Բնակիչները կրկին պնդել են դրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ իրենց պահանջը:
Նրանց կողմից հարցադրում է արվել, թե որն է պատճառը, որ շուրջ 10 ամիս ձգձգվում է ՀԷԿ-երի գործունեության ուսումնասիրության արդյունքները, և ինչու մինչ այժմ վերջնական պատասխան իրենց չի տրվել:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը պարզաբանեց, որ խնդիրը լուծվելու է բացառապես օրինական ճանապարհով, դրա մի մասը իրավական գործընթացում է: Ինքն իր լիազորությունների սահմաններում արել է անհաժեշտ բոլոր քայլերը, այժմ հարցը գտնվում է պատասխանատու գերատեսչությունների վարույթում: Նա բնակիչներին բացատրել է, որ աշխատանքային խմբի կողմից վերցված փորձանմուշների ուսումնասիրության և մասնագիտական եզրակացության համար ժամանակ է պահանջվում: Նշել է, որ անհրաժեշտ է սպասել մինչ ամփոփ ուսումնասիրություններն ավարտվեն և վերջնական որոշում կայացվի:
Բնակիչների առաջարկով մարզպետը եղավ գետի հատման գոտում, շրջեց այգիներում, ծանոթացավ իրավիճակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42