Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն պատվոգիր է հանձնել է K1 մարզաձևի Եվրոպայի և պրոֆեսիոնալ «K1 Ոսկեգոտի» մրցաշարի գավաթակիր Հենդրիկ Հովհաննիսյանին

07.06.2019


ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հյուրընկալել է K1 մարզաձևի Եվրոպայի և պրոֆեսիոնալ «K1 Ոսկեգոտի» մրցաշարի գավաթակիր Հենդրիկ Հովհաննիսյանին:
Հենդրիկը շուրջ 4 տարի մարզվում է K1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի Աշտարակի մարզախմբում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվել է Հայաստանի պատիվը բարձր պահել Լեհաստանում, Վրաստանում և Իրանում կայացած միջազգային արենաներում:
Հանդիպման ընթացքում գլխավոր մարզիչ Բաղդասար Միրզիկյանը և ֆեդերացիայի փոխնախագահ Վրեժ Խաչատրյանը մարզպետին են ներկայացրել 17-ամյա մարզիկի գրանցած մարզական հաջողությունները, նվաճած գավաթները և պարգևները:
Լեհաստանում կայացած Եվրոպայի K1 բաց առաջնությունում 1-ին հորիզոնականը գրավելու և սպորտի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար մարզպետը պատվոգիր է հանձնել մարզիկին և հաղթանակ մաղթել հոկտեմբերին Իտալիայում կայանալիք K1-ի աշխարհի առաջնությունում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31