Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում 03.10.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կատարում մարզի տարածաշրջաններում: Հոկտեմբերի 3-ին նա այդ նպատակով այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ: Համայնքների ղեկավարները բնակիչներին նախապես տեղեկացրել էին ընդունելության կազմակերպման վերաբերյալ: Ընդունվել էին դիմումները, կատարվել ուսումնասիրություններ եւ ըստ այդմ՝ բնակիչները ներկայացել էին ընդունելության....

Այցելություն մարզի 100 ամյակը բոլորած տարեցներին 02.10.2017

Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Տարեցների միջազգային օր: Այն նշվում է ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում՝ օրը դարձնելով տարեցների հանդեպ ուշադրության, հարգանքի եւ գնահատանքի արտահայտման առիթ: Օրվա կապակցությամբ առանձնահատուկ հարգանքի եւ ուշադրության արժանացան նաեւ Արագածոտնի մարզի տարեցները: Այսօր արդեն 100 տարին բոլորած երկարակյացները մարզում 3-ն են՝ Աշտարակ քաղաքի բնակիչներ Խանում Կարապետյանը, Ոսկեհատից` Վարժուհի Եղիազարյանը, Թաթուլից` Գույնա Մարկոսյանը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ կատարվեց այցելություն նրանց՝ տրամադրելով մարզպետի շնորհավորանքը եւ դրամական աջակցություն:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 02.10.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. գրանցվել է 77 ծնունդ: (Հուլիսին այդ թիվը 72 էր): Նրանցից 37-ը աղջիկ է, 40-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 27 ծնունդ՝ 14 աղջիկ, 13 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 20 ծնունդ, 10 աղջիկ, 10 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 17 ծնունդ, 9 աղջիկ, 8 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 13 ծնունդ, 5 աղջիկ, 8 տղա:

Կայացավ  Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը

Կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը 29.09.2017

Սեպտեմբերի 29-ին կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը, որն առաջինն էր նրա պաշտոնավարման ընթացքում: Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց ոչ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, այլեւ խոսեց մարզում առկա հիմնախնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին: Աշոտ Սիմոնյանն ըստ ոլորտների անդրադարձավ օրախնդիր հարցերին եւ դրանց լուծման հնարավորություններին՝ ելնելով ,,ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թթ. մարզի զարգացման ռազմավարական ծրագրի,, դրույթներից.....

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթ

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթ 28.09.2017

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի Արագածոտնի մարզային կառույցի ղեկավարի, հաշվետար օգնականի, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետի, խորհրդատուի հաստիքների համար: Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները: Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ....

Տրվեցին նոր հանձնարարականներ 27.09.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ սեպտեմբերի 27-ին: Ամփոփվեց պետական կառավարման մարմիններից, այլ կառույցներից ստացված, մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը եւ գրություններին տրվող պատասխանների լիարժեքության պահպանումը: Ի թիվս այլ հարցերի, դրանց մեջ առանձնակի կարեւորության արժանացան Արագածոտնի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներին, որոնք վերաբերում էին ինտենսիվ այգիների ստեղծմանն ու գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործմանը.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14