Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ

05.06.2019

Հունիսի 5-ի գիշերը տեղացած կարկուտը վնասել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Ծիլքար և Լեռնապար բնակավայրերի աշնանացան ցորենի, գարնանացան կորնգանի և գարու արտերը:
Պատճառված վնասներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի և համայնքի բնակիչների ուղեկցությամբ, այսօր այցելել է կարկուտից տուժած դաշտեր:
Նախնական տվյալներով կարկուտ է տեղացել շուրջ 300 հա ցանքատարածությունների վրա՝ տեղ-տեղ պատճառելով 20֊80% վնասվածություն:
Վնասի չափը ճշգրիտ հնարավոր կլինի որոշել 2-3 օր անց միայն:
Մարզի ղեկավարը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով, այցելել դաշտեր, անհատական և մանրամասն մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել վնասի իրական չափերը արձանագրելու համար:
Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների կողմից այսօր կատարվել է կարկտահարված տարածքների տվյալների հաշվառում:
Բնակիչների հետ զրույցի ընթացքում մարզպետն ընդգծել է, որ հարցն իր անմիջական վերահսկողության ներքո է գտնվում: Յուրաքանչյուր ցանքատարածության համար ցուցաբերվելու է անհատական մոտեցում, կատարվելու է պատշաճ ուսումնասիրություն, որի արձանագրություններն ստանալուն պես փոխհատուցման հարցը անձամբ կներկայացնի ՀՀ կառավարություն:
Բնակիչների հետ մարզպետը քննարկել է նաև գյուղատնտեսությանն առնչվող այլ հարցեր, ճանապարհի վերանորոգման, համայնքի զարգացման և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42