Նորություններ
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հունվարի 17-ին 16.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 17-ին` ժամը 10.00-22.00, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական (ձախ ափ) գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 15.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ.....
Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 14.01.2019
2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդի համայնքապետարանում տեղի կունենա Իրինդ համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակ համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 19:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի կունենա Աղձք համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 16:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում տեղի կունենա Ապարան համայնքի ավագանու արտահերթ նիստ:

Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են և անցանելի 14.01.2019
Ժամը 13:00-ի դրությամբ Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են և անցանելի: Միջպետական և մարզային նշանակության ճանապարհները մշակված են աղով և ավազով: Դժվարանցանելի են եղել Ալագյազ համայնքի Շենկանի և Միրաք բնակավայրերի միջհամայնքային նշանակության ճանապարհները, որոնք կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ այժմ անցանելի են.......
ՀՀ Արագածոտնի մարզի բուժհաստատություններում 14.01.2019թ. դրությամբ ստացիոնար բուժում է ստանում գրիպ և սուր շնչառական հիվանդություններով 21 հիվանդ, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սուր շնչառական վարակով հիվանդների թիվն այս պահին 6-ն է, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 7-ը.....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ 2019 թվականի քաղաքացիների առաջին ընդունելությունը 11.01.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ 11.01.2019թ. կայացավ քաղաքացիների առաջին ընդունելությունը։ Ընդունելության ընթացքում քննարկվեցին հողային, աշխատանքային, սեփականության իրավունքի և սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցեր......


