Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական մաքրության օր՝ մարտի 23-ին

12.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին կանցկացվի համապետական մաքրության օր:

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։
Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։
Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանը մշակել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, աղբակույտերի փակման կամ կոնսերվացման կազմակերպչական գործողությունները, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24