Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի նախաձեռնությամբ վերականգնվել են գրավոր աշխատանքների ստուգման և դասղեկության համար ուսուցիչներին տրվող նախկինում կրճատված վճարները

15.03.2019

2018-2019թթ. ուսումնական տարվա սկզբին, ֆինանսական միջոցների սղության պատճառաբանությամբ, նվազեցվել էր ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողի կողմից գրավոր աշխատանքների ստուգման և դասղեկության համար ուսուցիչներին տրվող վճարները:
Ավելի վաղ հայտնել էինք նախկինում կրճատված վճարները վերականգնելու վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզպետի հանձնարարականի մասին:
Տեղեկացնում ենք, որ 2018-2019թթ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում մարզի 57 հանրակրթական դպրոցներում գրավոր աշխատանքների ստուգման վճարները բարձրացվել են 5-10%-ով, իսկ 94 դպրոցներում դասղեկության վճարների աճ է գրանցվել 5-15%-ով:
Ուսուցիչներին տրվող վճարների բարձրացման համար ֆինանսական միջոցները գոյացել են ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ դպրոցների ուռճացված հաստիքացուցակները վերանայելու, քիչ աշակերտներ ունեցող դպրոցներում փոխտնօրեններ, մեծաքանակ տեխնիկական աշխատակիցներ, լաբորատորիա կամ խմբակ չունեցող դպրոցներում լաբորանտներ և խմբակավարներ պահելու արատավոր պրակտիկայից ձերբազատվելու վերաբերյալ հանձնարարականի կատարման արդյունքում:
Գործընթացը գտնվում է ընթացքի մեջ և նախատեսվում է անարդյունավետ ծախսումները վերացնելու արդյունքում գոյացած ֆինանսական միջոցներով մյուս դպրոցներում ևս վերականգնել ուսումնական տարվա սկզբին կրճատված վճարները, ինչպես նաև խնայված միջոցները կլուծեն դպրոցում կուտակված մի շարք խնդիրներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35