Նորություններ

«Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում է բարեփոխումների լայնածավալ ծրագիր 25.01.2019
Նախօրեին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի հետ շրջել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում.....
Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակներում այսօր «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է նվիրաբերվել սառնարան և գերժամանակակից ախտորոշիչ լաբորատոր սարքավորում: Այսուհետ նմուշների ջերմային պահպանման ստանդարտները չեն խախտվի.....
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ընդունել է Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանին և բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին: ՀՕՖ-ի Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը ներկայացրել է Արագածոտնի մարզում իրականացրած աշխատանքները և առաջիկա ծրագրերը: Հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների թերսնուցման, առողջ ֆիզիկական և մտավոր զարգացման խնդիրներին......
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանին հատկացվել է 4.500.000 ՀՀ դրամ.....

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները 19.01.2019
Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական շրջանին ընդառաջ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ հարցեր.....



