Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր Արթիկի դպրոցում բացվեց վաղ տարիքի զարգացման կենտրոն

19.03.2019

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի Ս. Արսենյանի անվան միջնակարգ դպրոցում այսուհետ կգործի վաղ տարիքի զարգացման կենտրոն:
Բացման առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն, դպրոցի անձնակազմն ու աշակերտները:
Նորաբաց կենտրոնը վերանորոգվել ու կահավորվել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության օժանդակությամբ: Այստեղ հաճախելու հնարավորություն կունենա շուրջ 25 երեխա:
Կենտրոնը կնպաստի փոքրիկի անհատի ճիշտ ձևավորմանն ու զարգացմանը, նախադպրոցական և կրտսեր դասարանների երեխաների մոտ վաղ տարիքից կձևավորվի ուսման հանդեպ հետաքրքրություն:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը կարևորելով երեխաների վաղ տարիքից զարգացումը՝ հայտնել է, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները և երեխաներին որակյալ կրթական պայմաններով ապահովելու հարցը պետության մշտական հոգածության ներքո են:
Թումանյանական տարվա շրջանակում կենտրոնը անվանակոչվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անվամբ:
Մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ համակարգչային դասասենյակին, քննարկեց դպրոցի շենքային պայմաններին և այլ խնդիրներին վերաբերող հարցեր՝ ըստ առաջնահերթության լուծելու նպատակով:
Դպրոցի դահլիճում տարրական դասարանի աշակերտները ցուցադրեցին գարնանը նվիրված հանդես:
Այցի ավարտին մարզպետը հանդիպեց համայնքի բնակիչներին, նրանց հետ զրուցեց ոռոգման ջրի խնդրի, համայնքի ճանապարհի վերանորոգման մայիս ամսից մեկնարկող ծրագրի և այլ հարցերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24