Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածավան համայնքում բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակը

22.03.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Արագածավան համայնքում այսօր մասնակցել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։
Մարզպետ Դավիթ Գևորգյանը կարևորելով քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը՝ նշել է, որ դրանք համայնքների միավորման գործընթացի տրամաբանության մեջ են և առավել արդյունավետ են դարձնում խոշորացված համայնքների գործունեությունը:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հնարավորություն է տալիս «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցել ծառայություններ, բարձրացնում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությունը՝ ապահովելով թափանցիկությունը, միաժամանակ նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34