Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներին

21.03.2019

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևատրեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը հաղթահարած և հանրապետական փուլի մասնակցության ուղեգիր նվաճած աշակերտներին:
Մարզպետը շնորհավորելով օլիմպիադայի հանրապետական փուլ անցած մասնակիցներին՝ ասաց.
- Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ առիթ ունենք նշելու գիտելիքի կարևորությունը: Հայաստանում մարդն այսուհետ գնահատվելու է իր գիտելիքներով, ունակություններով, աշխատասիրությամբ, իր մասնագիտության մեջ թրծված լինելով: Մեր կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար: Դուք ընտրել եք ամենաճիշտ ուղին՝ գիտելիքը, այլ ոչ՝ զարտուղի ճանապարհով կարճատև հաջողության հասնելու ոչ մի տեղ չտանող ճանապարհը: Դուք եք վաղվա գործարարը, մարզպետը, նախարարը, պետական պաշտոնյան: Այս երկիրը ձերն է. ինչքան հաջողությունների հասնեք կյանքում, այնքան հզոր է լինելու մեր երկիրը: Շնորհավորում եմ և հաջողություն մաղթում կյանքի բոլոր բնագավառներում:
Նշենք, որ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներից օլիմպիադային մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 4000 դպրոցական: 471 աշակերտ դպրոցական և տարածքային փուլերում հավաքելով առավելագույն միավորներ՝ անցել էին մարզային փուլ, որոնցից 54-ը նվաճել են օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցության ուղեգրեր:
Հանրապետական փուլում Արագածոտնի մարզը բնագիտական առարկաներից կներկայացնի 10, օտար լեզուներից՝ 23, իսկ հայոց պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, հայոց եկեղեցու պատմություն առարկաներից՝ 8-ական աշակերտ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պատվոգրեր է հանձնել աշակերտներին և հույս հայտնել, որ նրանցից շատերը հանրապետական փուլից վերադառնալու են մրցանակներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01