Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն 20.10.2017

Հոկտեմբերի 20-ին մարզպետի մոտ ընդունելության համար ցուցակագրված էր 18 քաղաքացի՝ մարզի բոլոր տարածաշրջաններից: Դրամական օգնության համար դիմեց սոցիալապես անապահով իրավիճակ ունեցող 15 քաղաքացի, որոնց դիմումները բավարարվեց: Մեկ քաղաքացի էլ մարզպետին դիմեց անձնական հարցով եւ համապատասխան պարզաբանում ստացավ: Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն, մարզպետի մոտ ընդունելության օր է սահմանված յուրաքանչյուր ուրբաթ օր: Այդուհանդերձ, հրատապ եւ անհետաձգելի խնդիրներ ունենեցքղ քաղաքացիներին մարզպետն ընդունում է նաեւ այլ օրերի:

Երևանում և բոլոր մարզերում ակտիվ նախապատրաստվում են հոկտեմբերի 21-ի համապետական 3-րդ շաբաթօրյակին

Երևանում և բոլոր մարզերում ակտիվ նախապատրաստվում են հոկտեմբերի 21-ի համապետական 3-րդ շաբաթօրյակին 19.10.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը.........

Քննարկվեցին համապետական շաբաթօրյակի նախապատրաստությանը վերաբերող եւ այլ հարցեր 18.10.2017

Արագածոտնի Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հոկտեմբերի 18-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեց հոկտեմբերի 21-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը մարզպետին զեկուցեց, որ շաբաթօրյակի անցկացման համապատասխան հանձնարարականներով շրջաբերականներ են ուղարկվել համայնքների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարներին, շահագրգիռ բոլոր ատյաններին: Նշվեց, որ այդ օրը, ընդհանուր առմամբ, աշխատանքի դուրս կբերվեն 140 միավոր տեխնիկա, 80 ամբարձիչ, շաբաթօրյակին կմասնակցի 16 հազար մարդ՝ ավելին, քան նախորդ համապետական շաբաթօրյակի ժամանակ.....

Հոկտեմբերի 21-ը համապետական շաբաթօրյակի օր է

Հոկտեմբերի 21-ը համապետական շաբաթօրյակի օր է 18.10.2017

Հոկտեմբերի 21-ը երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին: Շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքներն իրականացնում է ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող Արագածոտնի մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի ամենօրյա հսկողության ներքո.......

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 13.10.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ հոկտեմբերի 13-ին: Ընդունելությանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները նախօրոք դիմումներ էին ներկայացրել, որոնք ուսումնասիրվել էին համապատասխան պատասխանատուների կողմից: Ըստ այդմ, մարզպետը ընդունեց քաղաքացիներին եւ համապատասխան լուծումներ տվեց բարձրացված խնդիրներին: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը ներկայացավ 16 քաղաքացի: Նրանցից 13-ը ստացավ դրամական օգնություն: Երկու քաղաքացի պարզաբանում ստացավ աշխատանքի, մեկ քաղաքացի էլ՝ հողային հարցերի վերաբերյալ հարցադրումների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարի շնորհակալագիր՝ ժամկետային զինծառայողի ծնողներին

Պաշտպանության նախարարի շնորհակալագիր՝ ժամկետային զինծառայողի ծնողներին 11.10.2017

Արագածոտնի մարզի Կոշի միջնակարգ դպրոցում ինքնատիպ հանդիսություն էր կազմակերպվել: Առիթը համայնքի բնակիչներ Արմինե եւ Սպարտակ Ավետիսյաններին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հանձնված շնորհակալագիրն էր, որին արժանացել էին նրանք, իրենց կրտսեր որդու՝ ժամկետային զինծառայող Ալբերտ Ավետիսյանի գերազանց ծառայության համար: Արարողությանը ներկա էր Աշտարակի զինկոմ, գնդապետ Մ. Ղազարյանը, ով շնորհակալագիրը հանձնեց զինվորի ծնողներին: Շնորհավորելով Ավետիսյաններին, նա նշեց, որ սա մեծագույն պատիվ է ոչ միայն նրանց, այլեւ դպրոցի եւ ողջ համայնքի համար....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35