Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում

19.06.2019

Արագածոտնի մարզի 7-13 տարեկան 345 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական ճամբարում:
Առաջին հերթափոխում ընդգրկված 95 երեխայի այսօր վաղ առավոտյան մարզպետարանի մոտ սպասում էին հարմարավետ ավտոբուսները:
Մինչ ուղևորվելը երեխաներին բարի ճանապարհ, հետաքրքիր և անմոռանալի ժամանց մաղթեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Մարզպետի հանձնարարությամբ՝ երեխաների անվտանգ ուղևորությունն ու հանգիստն ապահովելու համար նրանց ուղեկցում էին բուժաշխատողներ, ոստիկանության ծառայողներ և մարզպետարանի՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցները: Մարզպետարանի ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն ճամբարում հանգստացող երեխաներին նաև հանգստյան օրերի ընթացքում:
Առաջին խումբը հանգստից կվերադառնա հուլիսի 8-ին, նույն օրը ճամբար կմեկնի երկրորդ հերթափոխում ընդգրկված 125 երեխա: Երրորդ խմբի համար հայտագրված ևս 125 երեխաներ ամառային հանգիստը կվայելեն հուլիսի 27-ից օգոստոսի 15-ը:
Հանգիստը կազմակերպվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34