Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԵԿՄ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանը

20.06.2019


Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում այսօր կայացավ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզային խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, ԵԿՄ վարչության անդամներ, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ և այլ հյուրեր:
Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինակից զոհված ընկերների հիշատակը:
Օրակարգում ընդգրկված էր ԵԿՄ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ներկայացման հարցը:
ԵԿՄ վարչության նախագահի 19.06.2019թ. թիվ 130 հրամանով ԵԿՄ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Մուկուչի Սմբատյանը:
Նորանշանակ ղեկավարին շնորհավորել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Իր ելույթում նա խոսել է ԵԿՄ առաջիկա ծրագրերի, կամավորական ջոկատների դերի և նշանակության մասին: ԵԿՄ վարչության նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ԵԿՄ-ի միասնականությունն ու համախմբվածությունը:
Նիստի ավարտին հնչել է հարցուպատասխան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35