Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արուճի բժշկական ամբուլատորիայում կազմակերպվել է «Բաց դռների օր»

19.06.2019

Այսօր Արուճի բժշկական ամբուլատորիայում «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է «Բաց դռների օր»:
Բժշկական կենտրոնի մասնագետների կողմից հետազոտվել և խորհրդատվության է ենթարկվել ավելի քան 100 բնակիչ: Նրանցից 18-ին կատարվել են նաև ուլտրաձայնային, իսկ 36-ին՝ լաբորատոր հետազոտություններ:
Միջոցառման նպատակը գյուղական համայնքներում բնակչությանը ոչ միայն մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն է, այլև անհրաժեշտության դեպքում բուժումն անվճար հիմունքներով կազմակերպելը և բժշկական ամբուլատորիաների հետ համագործակցության ապահովումն է:
«Բաց դռների օր» ծրագիրը նախատեսվում է անցկացնել Աշտարակի տարածաշրջանի բոլոր ամբուլատորիաներում:
Հաջորդ նման միջոցառումը կկազմակերպվի հունիսի 26-ին՝ Ուջանի բժշկական ամբուլատորիայում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14