Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևատրել է մի շարք բուժաշխատողների

21.06.2019

Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է Բուժաշխատողի_օրը:
Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հյուրընկալել է մարզի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցների:
Մարզպետարանի դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ մարզի ղեկավարը բարեխիղճ աշխատանքի համար հանդիսավոր կերպով պատվոգրեր է հանձնել Արագածոտնի մարզի բուժհաստատությունների 21 բժիշկների և բուժքույրերի: Շուրջ 16-ամյա նվիրված աշխատանքի համար մարզպետը պարգևատրել է նաև մարզպետարանիաշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանին:
-Հարգելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մենք ամեն օր կարևորում ենք բժշկի և բուժաշխատողի դերը մեր կյանքում, սակայն այս օրը ևս մեկ առիթ է հասկանալու, թե մենք ինչ ենք անում ավելի լավ առողջապահական համակարգ ունենալու համար: Ակնհայտ է մեր կառավարության մոտեցումն ու ջանքերը առողջապահության ոլորտի բարելավման հարցում: Մենք չափազանց կարևորում ենք որակյալ բուժսպասարկում ունենալը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ենք ձեռնարկում: Քաղաքացիների առողջության մասին մտածելուց ոչ պակաս կարևոր է մտածել առողջապահական համակարգի աշխատողների մասին՝ բժիշկներից մինչև սպասարկող անձնակազմ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում դուք ավելի լավ պայմաններում եք աշխատելու,- ասել է մարզպետը և բուժաշխատողներին մաղթել առողջություն, հաջողություններ, մասնագիտական վերելք և խաղաղ աշխատանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06