Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Ապարան համայնքի ավագանու անդրանիկ նիստին

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Ապարան համայնքի ավագանու անդրանիկ նիստին 20.11.2017

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Ապարանի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանին եւ ավագանու 15 անդամներին՝ Աշոտ Սիմոնյանը մաղթեց, որ նրանք ակտիվ մասնակցություն ունենան նոր ձեւավորված բավականին մեծ համայնքի խնդիրների լուծման գործում: Մեկտեղելով արդեն նախկին համայնքների թե՛ մարդկային, եւ թե՛ ֆինանսական ներուժը, համատեղ հնարավոր կլինի շատ ու շատ հարցեր լուծել......

Արագածոտնում կայացավ  ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը

Արագածոտնում կայացավ ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը 18.11.2017

,,Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 11-րդ մրցույթ-փառատոն,,-ը այս տարի նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազտագրական պայքարին, որի խորագիրն է ,,Արցախյան ազատամարտ-30,,: Փառատոնն անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Արցախում, Ջավախքում: Նոյեմբերի 17-ին կայացավ փառատոնի մարզային փուլը, որն այս տարի անցկացվեց Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Դրան նախորդել էր փառատոնի տարածքային փուլը, որը կայացել էր հոկտեմբերի 27-ին: Մասնակիցները՝ շուրջ 150 դպրոցական, մարզկենտրոն էին ժամանել բոլոր տարածաշրջանների՝ Ապարանի, Թալինի, Արագածի եւ Աշտարակի համայնքներից

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ 17.11.2017

Նոյեմբերի 17-ին կայացավ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցում էին առողջապահական, սոցիալական ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը տեղեկացրեց, որ օրակարգում ըմդգրկված է մեկ հարց՝ պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ եւ լսողական սարքեր տրամադրելու գործընթացի մասին....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2017

Սիրելի՝ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Մեր իրականության մեջ ուսանողությունն ամենուր է՝ մշակույթի, կրթության, գիտության, սպորտի, ձեռներեցության, կառավարման եւ այլ ոլորտներում: Որպես երիտասարդության կազմակերպված սերուցք, ուսանողությունը անգնահատելի դեր է կատարում մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ ի նպաստ երկրի զարգացման եւ առաջընթացի......

Խորհրդակցություն՝ նվիրված  ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման ծրագրին

Խորհրդակցություն՝ նվիրված ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման ծրագրին 14.11.2017

Արագածոտնի մարզպետարանում մարզի առողջապահական եւ հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը նվիրված էր ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման գործընթացին եւ դրա հետ կապված խնդիրներին: ,,Պապիլոմավիրուսի,, պատվաստանյութի ներդրման, նախապատրաստական միջոցառումների ու հետագա գործողությունների մասին խոսեցին մարզպետի տեղակալ Ն. Մովսիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գ. Մելիք-Անդրեասյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Պետրոսյանը......

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին 10.11.2017

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ նոյեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34