Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի ծննդյան 150 ամյակը

30.04.2019

Այս տարի նշվում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի ծննդյան 150 ամյակը։

Այսօր Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ միջոցառում, որի ընթացքում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի ստեղծագործություններով, ներկայացվեց երգահանի կյանքը և ստեղծագործական ուղին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, երաժշտարվեստի սիրահարներ։

Կայացած համերգն ապացույցն էր այն բանի, որ Կոմիտասի թողած մշակութային ժառանգությունը պահպանվել է անաղարտ, և նրա տաղերը շարունակում են մնալ հայկական ազգային երգարվեստի անգերազանցելի գոհարներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24