Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին

29.04.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն  ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «RED-NEO» ծրագրի մանրամասները:
Ծրագրի նպատակն է աջակցել գյուղական փոքր բիզնեսներին, բացահայտել հավելյալ եկամտի հնարավորությունները և դրանք վերածել կայուն տնտեսական գործունեության, օգնել գյուղացիական տնտեսություններին շուկաներ մուտք գործելու միջոցով ավելացնել իրենց եկամուտները:
Ծրագրի թիրախային ուղղություններն են այգեգործությունը, պտղաբուծությունը, հատապտուղների մշակությունը, խաղողագործությունը, չրերի արտադրությունը, ջերմոցային և ջերմատնային գործունեությունը, արդյունավետ սորտեր աճեցնող տնկարանային տնտեսությունները, գյուղտեխնիկայի սպասարկումն ու նորոգումը, զբոսաշրջությունը և մեղվաբուծությունը:
Նախատեսվում է հանրապետության շահառու ճանաչված թվով 60 համայնքներին տրամադրել 100 դրամաշնորհներ:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվելու է մինչև 15.000 ԱՄՆ դոլարի աջակցություն, որը կրելու է բացառապես ապրանքային տեսք:
Շահառուների կողմից ներդրումը պետք է կազմի ծրագրի արժեքի 70 տոկոսը, որից 10 տոկոսը՝ գումարային տեսքով:
Մարզպետ Գևորգյանը ողջունել է նախաձեռնությունը, նշել է, որ կարևորում է գյուղատնտեսությունը զբաղվածությունից բիզնեսի վերածելուն ուղղված ծրագրերի իրականացումը: Միաժամանակ պատրաստակամություն է հայտնել օժանդակել թե' համայնքների ընտրության, թե' ծրագրի ընթացքի ու բարեհաջող իրականացման հարցում:
Շահառուների ընտրությունն իրականացվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24