Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացու օրվա տոնական միջոցառումները ՀՀ Արագածոտնի մարզում մեկնարկեցին ծառատունկով

27.04.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Աշտարակի քաղաքային զբոսայգում տնկել են շուրջ 100 եղևնիներ և ակացիաներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարզպետի նախաձեռնությամբ զբոսայգու մի հատվածը վերցվել է մարզպետարանի հոգածության ներքո, և մարզպետարանի աշխատակազմը հաճախակի այցելելու է զբոսայգի, խնամելու է ծառերը և մաքրելու է շրջակայքը:
Մարզպետ Գևորգյանը և քաղաքապետ Շահվերդյանը նախաձեռնել են բարեկարգել քաղաքի բանուկ մասում գտնվող, բայց տարիներ շարունակ անտեսված զբոսայգին և այն դարձնել ժամանցի հաճելի վայր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24