Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 24.11.2017

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական եկամուտ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 114 մլն դրամով կամ 23 տոկոսով: Աշոտ Սիմոնյանը վստահեցրել է, որ սեփական եկամուտների հավաքագրումը կիրականացվի 100 տոկոսով և տեղեկացրել, որ 2018-ին ևս սեփական եկամուտները նախատեսվում է ավելացնել 20-25 տոկոսով.....

Խորհրդակցություն՝ նվիրված ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքների ներկայացմանը 23.11.2017

Նոյեմբերի 23-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց, խոշորացված համայնքների ղեկավարների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Խորհրդակցության թեման ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ,,Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին,, ծրագրի շրջանակում ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ խոշորացված համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ մարզպետարանի զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ համատեղ ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքների կազմակերպման ներկայացումն էր.......

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 23.11.2017

Նոյեմբերի 24-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 18 քաղաքացի,ովքեր հիմնականում դրամական օգնության համար դիմումներ էին երկայացրել: Նրանք բոլորն էլ ներկայացան ընդունելության եւ ստացան համապատասխան պատասխաններ: 16 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն, իսկ 2-ը անձնական հարց ներկայացրեց: Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն է կատարվում յուրաքանչյուր ուրբաթ օր......

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 22.11.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները եւ կառավարության, պետական գերատեսչությունների եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Աշոտ Սիմոնյանը անդրադարձավ հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին եւ տեղեկացավ, որ բացառությամբ Ոսկեհատ համայնքի, մյուս բոլորում ծրագրերն ավարտված են կամ կավարտվեն 1-2 օրվա ընթացքում: Քննարկվեց նաեւ գյուղատնտեսական հողատեսքերի գույքագրման, գրանցված եւ փաստացի առկա հողատարածքների համապատասխանության հարցը......

Ալագյազ,  Ծաղկահովիտ եւ Արագածավան համայնքների ավագանիները կայացրին իրենց առաջին նիստերը

Ալագյազ, Ծաղկահովիտ եւ Արագածավան համայնքների ավագանիները կայացրին իրենց առաջին նիստերը 22.11.2017

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձեւավորվեց 2 խոշորացված համայնք՝ Ծաղկահովիտը եւ Ալագյազը: Ծաղկահովիտում համայնքապետ ընտրվեց Նորային Հակոբյանը, Ալագյազում՝ Ջասըմ Մախմուդովը: Իսկ Թալինի տարածաշրջանում ձեւավորվեց Արագածավանի խոշորացված համայնքը՝ միավորելով 4 համայնք, որտեղ համայնքապետ ընտրվեց Անդրանիկ Պապիկյանը Նոյեմբերի 21-ին կայացան Ալագյազ եւ Ծաղկահովիտ համայնքների ավագանու առաջին նիստերը, որոնց մասնակցեցին Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը.........

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Ապարան համայնքի ավագանու անդրանիկ նիստին

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Ապարան համայնքի ավագանու անդրանիկ նիստին 20.11.2017

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Ապարանի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանին եւ ավագանու 15 անդամներին՝ Աշոտ Սիմոնյանը մաղթեց, որ նրանք ակտիվ մասնակցություն ունենան նոր ձեւավորված բավականին մեծ համայնքի խնդիրների լուծման գործում: Մեկտեղելով արդեն նախկին համայնքների թե՛ մարդկային, եւ թե՛ ֆինանսական ներուժը, համատեղ հնարավոր կլինի շատ ու շատ հարցեր լուծել......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17