Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դաշտադեմ համայնքում այսօր տեղի է ունեցել Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագրի առաջին փուլի ավարտը նշանավորող միջոցառում

30.04.2019

Դաշտադեմ համայնքում այսօր տեղի է ունեցել Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագրի առաջին փուլի ավարտը նշանավորող միջոցառում: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից, որի շրջանակում իրականացվել են պեղումներ և ամրոցի համալիրի մասնակի վերականգնման աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, ԱՄՆ դեսպանատան, ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Մասնակիցները շրջել են ամրոցի տարածքում, ծանոթացել կատարված վերանորոգման աշխատանքներին:
Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է շարունակել պեղումները, կատարել վերականգնման աշխատանքներ և ամրոցի տարածքում ստեղծել արգելոց:
Շրջայցից հետո ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով Դաշտադեմի ամրոցի վերականգնման ծրագրի կարևորությունը մարզի զբոսաշրջության զարգացման գործում:
Միջոցառման ավարտին «Կարին» ավանդական երգի ու պարի համույթը ներկայացրել է ազգային պարերի շարք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24