Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2019
Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաներն ապրեն խաղաղ ու երջանիկ ընտանիքներում, շրջապատված լինեն հոգատարությամբ, ծնողական սիրով ու քնքշանքով: Այսօր ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որ մեր երեխաներն ունենան անհոգ մանկություն, ստանան լավ կրթություն և ապրեն ավելի բարեկարգ երկրում: Հայաստանի Հանրապետության փոքրիկ քաղաքացինե՛ր, թո՛ղ բարությունը լինի ձեր կյանքի ուղեկիցը, եղեք առողջ, հաջողակ, ձեր խինդով ու ծիծաղով վարակեք աշխարհը, թո՛ղ իրականանան ձեր բոլոր երազանքները:

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 31.05.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է մայիսի 10-31-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների ընդունելության գրանցված մարզի 35 բնակչի: Քաղաքացիները մարզպետին դիմեցին գյուղատնտեսության, սեփականության իրավունքի, քաղաքաշինական, մշակութային, աշխատանքային, առողջապահական, սոցիալական ապահովության և այլ հարցերով.....
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Դուքենդո մարտարվեստի Հայաստանի և միջազգային մի շարք մրցաշարերում չեմպիոնի տիտղոսակիր, Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ Արգամ Գալոյանին և վերջինիս մարզիչ Սմբատ Գևորգյանին: Հանդիպման ընթացքում Արգամը մարզպետին է ներկայացրել գրանցած մարզական հաջողությունները, նվաճած գավաթները և պարգևները.....
Շնորհավորում եմ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով սրբագրվել են մեր պատմության փառավոր էջերը: Այս հաղթանակներն աշխարհի քարտեզի վրա մեզ ճանաչելի են դարձրել որպես անկախ պետություն, պարգևել են այլ ազգերի հետ համընթաց քայլելու, սեփական կամքն արտահայտելու հնարավորություն.....
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան և Ապարանի հերոսամարտի 101-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն, որին ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը , ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ....

Արագածոտնի մարզում հնչեց վերջին զանգը 25.05.2019
Արագածոտնի մարզի շուրջ 2500 դպրոցականի համար հնչեց վերջին զանգը: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցներն այցելել են մարզի դպրոցներ, փոխանցել են մարզպետի շնորհավորական ուղերձը: Մարզպետը մասնակցել է Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում կազմակերպված «Վերջին դաս» միջոցառմանը:


