Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզում մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը

03.07.2019

      Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատից այսօր՝ հուլիսի 3-ին, հանդիսավոր կերպով զինվորական ծառայության են մեկնել 2019 թվականի ամառային զորակոչի Արագածոտնի մարզի առաջին նորակոչիկները: Նրանց խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով մարզային զինկոմիսարիատ էին այցելել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի նախագահ    Մարգարիտա Խաչատրյանը, համայնքների ղեկավարները, ծնողներն ու մտերիմները:
        Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ասել է. «Այսօր մեր մարզում տոն է, քանի որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ենք ճանապարհում ձեր նման տղաների: Ծառայությանս զգալի հատվածն անցել է սահմանին, դա իմ կյանքի ամենահպարտ էջերից մեկն է: Ըստ իս, յուրաքանչյուր հայի համար կա ու կլինի երկու բարձրագույն կոչում՝ ՀՀ քաղաքացին և հայոց բանակի զինվորը: Ամենքդ ծառայեք այն գիտակցումով, որ դուք Անդրանիկի, Մոնթեի, Չաուշի ու Թաթուլի գործի շարունակողն եք, իմացեք որ նույնքան հզոր եք: Դուք այսօր ոչ թե տնից եք հեռանում, այլ գնում եք մեր բոլորի մեծ տունը պաշտպանելու: Սիրելի՛ ծնողներ, խոնարհվում եմ ձեր առջև: Այսուհետ դուք պետք է ավելի հպարտ քայլեք, քանի որ դուք զինվորի ծնող եք, իսկ զինվորից ավելի բարձր արժեք չկա ու չի լինելու մեր երկրում: Բարի ծառայություն, խաղաղություն հայոց աշխարհին»:
         Մարզպետ Դավիթ Գևորգյանն ու Մարգարիտա Խաչատրյանը ապագա զինվորներին են հանձնել ժամացույցներ և աղոթագրքեր, օրհնության խոսք է ուղղել Աշտարակ քաղաքի Սբ. Մարիանէ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանը, որից հետո ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ նորակոչիկներին ճանապարհեցին իրենց պարտքը հայրենիքին մատուցելու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35