Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավանության է արժանացել ևս 8 սուբվենցիոն ծրագիր

28.06.2019

Հավանության է արժանացել ՀՀ #Արագածոտնի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագիր: 


V.Արտաշավան համայնքի «Փողոցային լուսավորության ցանցի կառուցում»,
V.Օշական համայնքի «Փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում»,  
V.Ցամաքասար համայնքի «1-10 փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցում»,
V.Ալագյազ խոշորացված համայնքի «Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացում» ,
V.Ալագյազ խոշորացված համայնքի «Ալագյազ բնակավայրի 3-րդ փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում»,
V.Ալագյազ խոշորացված համայնքի «11 բնակավայրերի ներհամայնքային փողոցների բարեկարգում և խճապատում»,
V.Արագածավան խոշորացված համայնքի «Արագածավան բնակավայրի Գրիբոյեդովի փողոցի, Արտենի բնակավայրի Անդրանիկի փողոցի ասֆալտապատում»,  
V.Զարինջա համայնքի «Մշակույթի տան տանիքի հիմնանորոգում»:


Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված 57 ծրագրային հայտից 33-ն արդեն հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև սուբվենցիոն մյուս ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14