Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների 2017 թվականի գործունեությունը

Ամփոփվեց ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների 2017 թվականի գործունեությունը 23.01.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հրավիրված ընդլայնված խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների 2017 թվականի գործունեության ամփոփմանը: Ներկա էին ՀՀ ԱԻՆ ,,Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Գեւորգյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը: ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության 2017 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցը ներկայացրեց ՄՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի պետ Հ. Դարբինյանը: (Զեկույցն ամբողջությամբ տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքի Ծրագրեր եւ գերակա խնդիրներ բաժնի Արտակարգ իրավիճակների կանխարգելմանը եւ վերացմանը ուղղված միջոցառումներ ենթաբաժնում)..........

Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ 19.01.2018

,,Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը,, (ՀԱՆ ԲՀ), ,,Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ,, և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են “Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից” սկրինինգային ծրագիրը: Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը......

	Արագածոտնում փակ ճանապարհներ չկան

Արագածոտնում փակ ճանապարհներ չկան 18.01.2018

Հունվարի 18-ին, գիշերվանից սկսած՝ Արագածոտնի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում: Լեռնային գոտում՝ Արագածում եւ Ապարանում, տեղումներն ուղեկցվում են քամու ուժգնացմամբ՝ առաջացնելով բուք: Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում ձյունը առավելապես հանդարտ է, տեղ-տեղ՝ ընդհատումներով: Ճանապարհների մաքրման աշխատանքները գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության ներքո: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ միջպետական եւ մարզային նշանակության ճանապարհներին ողջ գիշեր աշխատել են ճանապարհաշինական ընկերությունները՝ ապահովելով դրանց անցանելիությունը: Մաքրման, եւ աղով ու ավազով մշակման աշխատանքները շարունակվում են: Համայնքային ճանապարհների մաքրման համար օգտագործվում են տեղի հնարավորությունները: Ժամը 10.00-ի դրությամբ մարզում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ չկան:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 17.01.2018

Հունվարի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց կառավարության, պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Դրանք, մասնավորապես, առնչվում էին խոշորացված համայնքներին վերաբերող մի շարք տեղեկատվությունների տրամադրմանը, համաֆինանսավորմանը, տնտեսական պլանների կազմմանը, մարզի զարգացման ծրագրի քննարկմանը, հանրակրթական դպրոցների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը եւ տարիֆիկացիաների կազմմանը, զբոսաշրջության զարգացման ծրագրի կազմմանը, կառավարության նիստերի արձանագրություններից բխող մի շարք այլ հաձնարարականներին.......

Պարգեւատրում՝  Քաղծառայության  խորհրդում

Պարգեւատրում՝ Քաղծառայության խորհրդում 16.01.2018

ՀՀ Քաղաքացիական Ծառայության Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պատվոգրեր է հանձնել մի շարք պետական մարմինների բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների՝ շնորհակալություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի եւ նվիրման, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Քաղծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի եւ նվիրման համար պատվոգրով է պարգեւատրվել նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Պարգեւատրման արարողությունը կայացել է հունվարի 15-ին՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի տասնվեցամյակի օրը:

Հին նոր տարին՝  Ապարանում

Հին նոր տարին՝ Ապարանում 13.01.2018

Հունվարի 13-ին Ապարանում նշվեց ավանդույթ դարձած հին տոմարով Նոր տարին: Տոնակատարությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ,,Նիգ Ապարան,, հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան այրեր մայրաքաղաքից եւ այլ մարզերից: Տոնախմբությունը սկսվեց հոգեւոր հայրերի օրհնությամբ: Մասնակիցներին ողջունեցին եւ ամանորյա բարեմաղթանքներ հղեցին Աշոտ Սիմոնյանը, Աղվան Հովսեփյանը, այլ մասնակիցներ: Միասնության գաղափարի խորհրդանիշ դարձած շուրջպարը խարույկի շուրջ միավորեց բոլորին, իսկ ավանդական խարույկը վառելու պատիվը տրվեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին և Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34