Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը 10.01.2018

Հունվարի 10-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց, որին ներկա էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Անդրադարձ կատարելով նախորդ տարվա ամփոփմանը, մարզպետը կանգ առավ առաջիկա անելիքների վրա, առանձնակի նշելով , որ հաջող եւ արդյունավետ պետք է դարձնել մեկնարկը: Ըստ ոլորտների նա նշեց այն խնդիրները, որոնք ծառացած են ստորաբաժանումների առջեւ: Աշխատակազմից պահանջելով առավելագույն կարգապահություն եւ պատասխանատվություն, Աշոտ Սիմոնյանը համապատասխան հանձնարարականներ ներկայացրեց բոլոր բնագավառներում: Մասնավորապես քննարկվեցին կրթության եւ առողջապահության ոլորտներում առկա խնդիրները եւ նշվեցին դրանց լուծման առաջնահերթ անելիքները: Մարզպետը աշխատանքային բարի եւ բեղմնավոր տարի մաղթեց՝ բոլորից ակնկալելով արդյունավետ եւ համագործակցված գործունեեւոթյուն:

Արագածոտնում մեկնարկել է  զորակոչը

Արագածոտնում մեկնարկել է զորակոչը 10.01.2018

Արագածոտնում մեկնարկել է զորակոչը Հունվարի 9-ին 2018 թվականի առաջին զորակոչի մեկնարկը տրվեց Արագածոտնի մարզի Ապարանի եւ Թալինի զինկոմիսարիատներում: Իսկ հունվարի 10-ին հանդիսավոր պայմաններում առաջին զինակոչիկներին բանակ ճանապարհեցին Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում: Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատներից բացի զինկոմիսարիատ էին եկել մարզի ղեկավարությունը, հոգեւոր դասի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ.....

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 08.01.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ.դեկտեմբեր ամսին գրանցվել է 62 ծնունդ: (Նոյեմբեր ամսին այդ թիվը 65 էր): Նրանցից 28-ը աղջիկ է, 34-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 15 ծնունդ՝ 7 աղջիկ, 8 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 21 ծնունդ, 8 աղջիկ, 13 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 18 ծնունդ, 12 աղջիկ, 6 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 8 ծնունդ, 1 աղջիկ, 7 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 29.12.2017

Պատմություն դարձավ 2017 թվականը, եւ առջեւում նոր՝ 2018 թվականն է: Հրաժեշտ տալով հին տարուն, մենք ակամա ի մի ենք բերում մեր անցած ուղին, ամփոփում արածն ու չարածը: Անցնող տարին հագեցած էր քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային բազմաթիվ իրադարձություններով: Միավորելով իր ներուժն ու կարողությունները, մեր երկիրը նոր ձեռքբերումներ ունեցավ կյանքի բոլոր ոլորտներում: Իրականություն դարձան նախանշված բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը: Որակական փոփոխություններ արձանագրվեցին ժողովրդական տնտեսության մեջ՝ գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական եւ այլ ոլորտներում.......

Քաղաքացիների ընդունելություն՝  համայնքներում

Քաղաքացիների ընդունելություն՝ համայնքներում 28.12.2017

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն շարունակվում է մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպումը ինչպես մարզպետարանում, այնպես էլ՝ տարածաշրջաններում: Այդ շրջանակում դեկտեմբերի 23-ին Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի տարածաշրջան: Թալինի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը դրամական աջակցություն ստացավ 93 բնակիչ՝ բոլոր համայնքներից: Դեկտեմբերի 28-ին ընդունելություն կազմակերպվեց նաեւ Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում.......

Մենք աշխատանքի հանդեպ կեցվածքի փոփոխության խնդիր ունենք. Աշոտ Սիմոնյան        (Արագածոտնի մարզպետի աշխատանքային տարեվերջյան խորհրդակցությունը)

Մենք աշխատանքի հանդեպ կեցվածքի փոփոխության խնդիր ունենք. Աշոտ Սիմոնյան (Արագածոտնի մարզպետի աշխատանքային տարեվերջյան խորհրդակցությունը) 27.12.2017

Դեկտեմբերի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ 2017 թվականի աշխատանքային վերջին խորհրդակցությունը: Ստորաբաժանման ղեկավարները ներկայացրին իրենց վարչություններում իրականացված աշխատանքների ընդհանուր նկարագիրը: Ամփոփվեց ինչպես կառավարության եւ պետական գերատեսչությունների, այնպես էլ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվեց, որ դրանք, հիմնականում կատարվել են սահմանված ժամկետներին եւ առաջադրված պահանջներին համապատասխան: Ընդհանուր առմամբ, ապահովվել է նախատեսված ներդրումային ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին՝ 4 ամսվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հավելեց, որ գալիք տարում անելիքները շատ ավելին են ու պարտավորեցնող.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34