Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր

14.10.2019

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ստորագրեցին հուշագիր, որով ազդարարվեց ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի  համագործակցության պաշտոնական մեկնարկը:
Հուշագրի համաձայն Արագածոնտնի մարզում կկազմակերպվեն վեբ ծրագրավորման, ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ՏՏ ոլորտի սկսնակ ձեռներեցներին աջակցության ցուցաբերման ծրագրեր, որոնք կնպաստեն Արագածոտնի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:
Ծրագրին դիմելու և մանրամասն տեղեկատվության համար զանգահարեք 094 034 034 հեռախոսահամարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24