Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողով

08.10.2019

Հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը:
Համաժողովի ընթացքում կներկայացվի մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:
Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին կներկայացվեն  գործարար ծրագրեր, միջոցառումը կուղեկցվի մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ:
Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:

Բոլոր լրատվամիջոցներին ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հրավիրում է լուսաբանման:

 «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի օրակարգ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14