Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն 14.06.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների ընդունելության գրանցված 27 բնակչի: Քաղաքացիների կողմից բարձրացվել են սեփականության իրավունքի, քաղաքաշինական, գյուղատնտեսության, մշակութային, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մարզպետը քննարկելով բնակիչների խնդիրները՝ իր իրավասության ներքո գտնվող հարցերի մի մասին լուծումներ է տվել ընդունելության պահին.....

Արագածոտնի մարզպետը՝ մարզի խնդիրների և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին 13.06.2019
Արագածոտնի մարզը գյուղատնտեսական մեծ պոտենցիալ ունի: Տարածաշրջաններից մի քանիսում զարգացած է անասնապահությունը, մյուսներում՝ այգեգործությունն ու հողագործությունը: Այս և այլ թեմաների շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ

Աշտարակի բժշկական կենտրոնը Կարբի համայնքում կազմակերպել է «Բաց դռների օր» ծրագիրը 13.06.2019
Հունիսի 12-ին «Աշտարակի բժշկական_կենտրոն» ՓԲԸ-ի կողմից Կարբիի բժշկական ամբուլատորիայում կազմակերպվել է «Բաց դռների օր»: Բժշկական կենտրոնի մասնագետների կողմից զննման է ենթարկվել Կարբի համայնքի ավելի քան 100 բնակիչ, կատարվել են ուլտրաձայնային, լաբորատոր և այլ հետազոտություններ.....

Ջոյ Հեյլենը Ապարանում ընթացող քանդակագործության միջազգային սիպմոզիումի մասնակիցներից է 13.06.2019
ՋՈՅ ՀԵՅԼԵՆԸ միջազգային սիմպոզիումի կին մասնակիցներից է, ով աշխատում է երկաթյա թիթեղներով: Ջոյը հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո: Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի խոշոր և մշակութային քաղաքներում: Այժմ Փարիզում ընթանում է նրա աշխատանքների ցուցադրությունը....

Բելգիահայ Արա Բադալյանը ապարանյան քանդակագործական սիմպոզիումին մասնակցում է 2-րդ անգամ 13.06.2019
ԱՐԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ Բելգիայում բնակվող հայազգի արվեստագետ է, ով ապարանյան քանդակագործական սիմպոզիումին մասնակցում է 2-րդ անգամ: Արա Բադալյանը Ապարանում 2018 թվականի մայիսի 1-20-ը կազմակերպված քանդակագործության միջազգային 1-ին սիմպոզիումի մասնակիցներից է.....

Ապարանում անցկացվող միջազգային 2-րդ սիմպոզիումի մասնակիցներից է ամերիկաբնակ Կարեն Աշիմյանը 12.06.2019
Ապարանում անցկացվող միջազգային 2-րդ սիմպոզիումի մասնակիցներից է ամերիկաբնակ նկարիչ ԿԱՐԵՆ ԱՇԻՄՅԱՆԸ: Կարենը սիմպոզիումին մասնակցում է գրաֆիտի աշխատանքով և հասցրել է արդեն ավարտել առաջին աշխատանքը, որը զարդարում է Ապարանի Բաղրամյան 46-ի հարակից տարածքի շենքը: Հայտնի նկարիչը ծնունդով Աբովյանից է, սակայն 27 տարի ապրել է Ամերիկայում.....