Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզի և ԲՀ Ստարա Զագորա մարզի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

14.11.2019

Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերը, կարևորելով ստեղծված եղբայրական հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և ԲՀ Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովան այսօր Արագածոտնի մարզպետարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Պաշտոնական փաստաթղթով կողմերը պարտավորվել են միավորել ջանքերը հանուն երկու մարզերի տնտեսությունների առաջընթացի, ներդրումային կապերի ձևավորման և զարգացման:
Հուշագիրը նախատեսում է համագործակցություն կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, գինեգործության, ծաղկաբուծության և դեղաբույսերի արտադրության ոլորտներում:
Հուշագրի համաձայն՝ կողմերը հայտարարել են Արագածոտնի և Ստարա Զագորա մարզերի միջև եղբայրության և ապակենտրոնացված համագործակցության մասին՝ երկու մարզերի հնարավորությունների և հետաքրքրությունների սահմաններում, երկու պետությունների օրենսդրական նորմերի պահպանմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34