Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 20.07.2018

Հուլիսի 20-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 25 քաղաքացի՝ Կոշ, Ոսկեվազ, Սասունիկ, Բյուրական, Կաթնաղբյուր, Ուջան, Մաստարա համայնքներից, Աշտարակ, Թալին եւ Ապարան քաղաքներից, Արագած, Ձորագլուխ, Գեղարոտ, Եղիպատրուշ բնակավայրերից: Մասնակիցներից 12-ը մարզպետին դիմեց աշխատանքային, սոցիալական, առողջական եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով բարձրացված խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը համապատասխան պարզաբանումներ կատարեց...........

Ոռոգման խնդիրը ուշադրության կենտրոնում է

Ոռոգման խնդիրը ուշադրության կենտրոնում է 19.07.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հուլիսի 18-ին աշխատանքային այցելություն կատարեցին Արագածոտնի համայնքներ եւ ծանոթացան ոռոգման գործընթացի խնդիրներին: Առաջին հանդիպումը կայացավ Արագածավանում: Համայնքը միավորված է եւ իր մեջ ներառում է նաեւ Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերը: Ոռոգումն այստեղ իրականացվում է Ախուրյանի ջրամբարից: Կայացավ հանդիպում համայնքապետի, վարչական ղեկավարների, ինչպես նաեւ բնակիչների հետ: Քննարկվեցին ոռոգման հետ կապված մի շարք խնդիրներ........

Այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալինի տարածաշրջան

Այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալինի տարածաշրջան 19.07.2018

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման, շինարարական աշխատանքների ընթացքի, առաջիկա ծրագրերի եւ անելիքների քննարկման նպատակով կայացավ այցելություն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջան: Հանդիպմանը մասնակցում էին Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մի շարք համայնքների ղեկավարներ ու պատասխանատուներ: Նախարարը եւ մյուս պատասխանատուները ներկայացրին ծրագրի մանրամասները, պատասխանեցին լրագրողների հարցերին.........

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում տարածքներում

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում տարածքներում 13.07.2018

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն մարզպետ Աշոտ Սիմոնյանը բնակիչների հետ հանդիպումներ է կազմակերպում համայնքներում: Հուլիսի 12-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում ընդունելություն կայացավ Ծաղկահովիտ, իսկ Ալագյազի համայնքապետարանում՝ Ալագյազ խոշորացված համայնքների բնակիչների համար: Բնակիչները մարզպետին դիմեցին սոցիալական, աշխատանքային, առողջապահական եւ անձնական այլ բնույթի հարցերով: Դիմումներից մեծ մասը բավարարվեց տեղում, իսկ ընթացքում լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ.........

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 12.07.2018

2018 թվականի հուլիսի 20-ին ժամը 11:00-ին Ոսկեվազի համայնքապետարանում տեղի կունենա Ոսկեվազ համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 թվականի հուլիսի 24-ին ժամը 19:00-ին Աղձքի համայնքապետարանում տեղի կունենա Աղձք համայնքի ավագանու հերթական նիստը:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը պարգեւատրեց շնորհալի երեխաներին

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը պարգեւատրեց շնորհալի երեխաներին 11.07.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունեց հանրապետական եւ միջազգային մրցույթներում լավագույնս ներկայացած եւ պատվավոր մրցանակների արժանացած մի խումբ աշակերտների: Հանդիպման սկզբում մարզպետը ծանոթացավ մրցանակակիր երեխաների հետ: Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մկրտչյանը ,,Ընթերցման օլիմպիադա-2018,, հանրապետական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Սասունիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ամալյա Ղազարյանը եւ Աղձքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լենա Գրիգորյանը մասնակցել են Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված ,,Սարդարապատից Արցախ,, խորագրով նկարչական մրցույթին.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34