Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին 03.09.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. օգոստոս ամսին գրանցվել է 67 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 66 էր): Նրանցից 32-ը աղջիկ է, 35-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 25 ծնունդ՝ 11 աղջիկ, 14 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 25 ծնունդ, 14 աղջիկ, 11 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 13 ծնունդ, 6 աղջիկ, 7 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 1 աղջիկ, 3 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ 01.09.2018

Սիրելի′ հայրենակիցներ, Սիրով շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: Վստահաբար կարող եմ ասել, որ գիտելիքը մեր ժողովրդի համար բարձրագույն արժեք է: Գիտելիքն է ամենամեծ հարստությունն ու ամենազորեղ զենքը: Ամենաօրհասական և վճռորոշ պահերին էլ մեր հերոս զավակների մի ձեռքում սուրն է, մյուսում՝ մատյանն ու գիտելիքի ջահը: Եվ պատահական չէ, որ գիտելիքի տոնը մենք նշում ենք ազգովի, հպարտանում գիտության և կրթության ոլորտում մեր ունեցած հաջողություններով ու նվաճումներով........

Գիտելիքի օրվա կապակցությամբ  մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Գիտելիքի օրվա կապակցությամբ մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց 01.09.2018

Արագածոտնի մարզում նշվեց Գիտելիքի օրը եւ տրվեց նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը: Տոնական օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց եւ մասնակցեց հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքի բացման արարողությանը: Մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ մանկավարժներին՝ նշելով, որ դպրոցի հիմնանորոգումը մարզի ղեկավարության առաջնային խնդիրներից էր, որն այսօր իրականություն է: Ավելի քան 600 աշակերտ ունեցող դպրոցն այժմ աշխատանքային լավագույն պայմաններ ունի: Հիմնանորոգումից բացի դպրոցը կահավորվել է, հագեցել համակարգչային տեխնիկայով........

     Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ 31.08.2018

Օգոստոսի 31-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի՝ Կարբի, Նոր Եդեսիա, Մելիքգյուղ, Կոշ, Արտաշավան, Բյուրական, Փարպի, Սասունիկ, Օշական, Ուշի, Վ. Բազմաբերդ համայնքներից, Ծաղկահովիտի եւ Ապարանի խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական, կենցաղային եւ անձնական հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ տվեց....

Արագածոտնի մարզիկները հաղթանակով վերադարձան ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, հանրապետական մրցույթից

Արագածոտնի մարզիկները հաղթանակով վերադարձան ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, հանրապետական մրցույթից 31.08.2018

Օգոստոսի 28-31-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի հանրապետական փուլը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մրցույթին մարզպետարանի աջակցությամբ մարզից մասնակցում էր հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Նրանք մրցեցին շաշկի, շախմատ, բազկամարտ եւ դարթս մարզաձեւերից։ Մեր մարզիկները լավագույն մասնակցություն ունեցան եւ բարձր արդյունքներ գրանցեցին: Երնջատափ համայնքի բնակիչ Անահիտ Խալաթյանը շախմատ մարզաձեւից գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ Ոսկեվազից Իգոր Հարությունյանը բազկամարտի մրցումներում զբաղեցրեց երրորդ տեղը:

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ 29.08.2018

2018 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ հետեւյալ օրակարգով՝ 1. Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին /զեկ. մարզպետի տեղակալ Գ. ԱԹԱՆԵՍՅԱՆ/: 2. Մարզի համայնքներում աղբահանության կազմակերպման գործընթացի մասին /զեկ. մարզպետի տեղակալ Ա. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ/: 3. Մարզում հողօգտագործման ընդհանուր վիճակի մասին /զեկ. մարզպետարանի հողաշինության և հողօգտագորման բաժնի պետ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ/: 4. Համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու գործընթացի մասին (զեկ. մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ի. ԲԱՐՍԵՂՅԱՆ): 5. Աղքատության կարիքավորության աստիճանը որոշելու համար պահանջվող փաստաթղթերի և կարգի մասին (զեկ. մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Կ. ԹԱԹՈՒԼՅԱՆ): 6. Հայտարարություններ – Հ. Ասատրյան. Յու. Ազատյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34