Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստարա Զագորայի պատվիրակությունը ծանոթացավ Արագածոտնի մարզի պատմամշակութային վայրերին և այցելեց Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հիմնական դպրոց

14.11.2019

Մարզպետ Դավիթ Գևորգյանը Ստարա Զագորայի պատվիրակության հետ այսօր այցելեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Մաշտոցի գերեզմանի մոտ ներկայացվեց հայոց գրերի ստեղծման պատմությունը, ապա եղան եկեղեցուն կից տառերի պուրակում:
Տառերի քանդակները դիտելով՝ Գերգանա Միկովան հայոց այբուբենն անվանեց ինքնատիպ և տարբերվող:
Բուլղարացի հյուրերին ներկայացվեց նաև 7-րդ դարում կառուցված Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցին, որը միակն է Հայաստանի կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների մեջ, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։
Արագած աշխարհի մշակութային յուրաքանչյուր կոթող, իր ճարտարապետական հարուստ դրսևորումներով, արժանանում է նահանգապետ Գերգանա Միկովայի ակնհայտ հիացմունքին:
Պատմամշակութային վայրեր ուղևորությունը շարժեց Ստարա Զագորայի պատվիրակության հետաքրքրությունը զբոսաշրջային կապեր հաստատելու համար: Մարզպետ Դավիթ Գևորգյանը և ԲՀ Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովան քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի կրթական համակարգին վերաբերող հարցեր:
Համագործակցության հուշագրի շրջանակներում, ի թիվս այլ ոլորտների, կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել նաև կրթության բնագավառում:
Կազմակերպվել է հանդիպում Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:25:17