Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը Ծաղկաձորում մասնակցեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի ամփոփիչ միջոցառմանը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը Ծաղկաձորում մասնակցեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի ամփոփիչ միջոցառմանը 28.07.2018

Հուլիսի 23-28-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Ծաղկաձորում կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցում էր 12 ընտանիք: Մեկ ընտանիք մարզը ներկայացրեց նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների մրցապայքարում: Մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը կայացավ հուլիսի 28-ին: Միջոցառմանը մասնակցում էր Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա շնորհավորեց մրցույթում լավագույն արդյունքներ գրանցած՝ մարզը ներկայացնող ընտանիքներին ......

Արագածոտնից Ծաղկաձորի մանկական ճամբար  ճանապարհեցին  երեխաների վերջին խմբին

Արագածոտնից Ծաղկաձորի մանկական ճամբար ճանապարհեցին երեխաների վերջին խմբին 27.07.2018

Հուլիսի 27-ին Արագածոտնի մարզպետարանից Ծաղկաձորի ,,ԼԱՎԱ աղբյուր,, մանկական ճամբար ճանապարհվեց երեխաների վերջին խումբը՝ բաղկացած 125 հոգուց: Նրանք այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 15-ը: Երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է կառավարության ծրագրով, որի համակարգման ողջ գործընթացն իրականացնում է մարզպետարանը: Ճամբարը նախատեսված է զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանում նախապես ուսումնասիրվում են շահառուների տվյալները........

Տրամադրվեցին պրոթեզաօրթոպետիկ եւ վերականգնողական սարքավորումներ

Տրամադրվեցին պրոթեզաօրթոպետիկ եւ վերականգնողական սարքավորումներ 26.07.2018

Հուլիսի 26-ին Արագածոտնի մարզպետարանում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվեցին պրոթեզաօրթոպետիկ եւ վերականգնողական սարքավորումներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սատար,, հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրից օգտվեց 60 շահառու՝ մարզի բոլոր տարածաշրջաններից: Նրանց հատկացվեցին օրթոպետիկ եւ պրոթեզի կոշիկներ, հենակներ, մեջքի կորսետներ եւ անհրաժեշտ այլ պարագաներ

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 25.07.2018

2018 թվականի հուլիսի 31-ին ժամը 15:00-ին Օշականի համայնքապետարանում տեղի կունենա Օշական համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 թվականի հուլիսի 31-ին ժամը 17:00-ին Կոշի համայնքապետարանում տեղի կունենա Կոշ համայնքի ավագանու հերթական նիստը:

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն 25.07.2018

Հուլիսի 25-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց, որին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Ոլորտային պատասխանատուները զեկուցեցին, որ ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականները կատարվում են պահանջվող կարգին եւ ժամանակացույցին համապատասխան: Մարզպետը նշեց, որ ստացված գրություններին տրվող պատասխանները պետք է լինեն ճշգրիտ........, .

Աշոտ Սիմոնյանն ընդունեց մարտարվեստի միջազգային խաղերի հաղթողներին

Աշոտ Սիմոնյանն ընդունեց մարտարվեստի միջազգային խաղերի հաղթողներին 24.07.2018

Հուլիսի 24-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց մարտարվեստի K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի մարզիկներ Հենրիկ Հովհաննիսյանին, Սերժիկ Պապիկյանին եւ Հակոբ Ավագյանին: Հուլիսի 11-15-ը Պարսկաստանի Թեհրան քաղաքում նրանք մասնակցել են մարտարվեստի միջազգային խաղերին եւ 12-13 ու 16-18 տարիքային խմբերում գրավել են առաջին տեղերը: Պատանի մարզիկները մարզպետին ներկայացրին ինչպես վերջին հաղթանակներով նվաճած մեդալները, այնպես էլ տարբեր տարիներին Լեհաստանում, Վրաստանում եւ Հայաստանում ձեռք բերած մեդալներն ու գավաթները: Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց մարզիկներին........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24