Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 10.07.2018

2018թ. հուլիսի 16-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Զարինջայի համայնքապետարանում տեղի կունենա Զարինջա համայնքի ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 17-ին, ժամը 10.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի համայնքապետարանում տեղի կունենա Ուջան համայնքի ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 17-ին, ժամը 15.00-ին Սասունիկի համայնքապետարանում տեղի կունենա Սասունիկ համայնքի ավագանու հերթական :

Հանդիպում Թալինի տարածաշրջանի համայնքապետերի հետ

Հանդիպում Թալինի տարածաշրջանի համայնքապետերի հետ 10.07.2018

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցված աշխատանք իրականացնելու, մարզի ղեկավարության կողմից համայնքներում առկա մի շարք խնդիրների քննարկման, լուծումներ գտնելու նպատակով մարզպետ Աշոտ Սիմոնյանի նախաձեռնությամբ իրականացվում են հանդիպումներ համայնքներում: Այդ նպատակով մարզպետի նորանշանակ տեղակալ Գառնիկ Աթանեսյանը, մարզպետի խորհրդական Սիրազնիկ Հովսեփյանը, մարզպետի օգնական Գարեգին Ոսկանյանը եւ ՏԻՄ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը հուլիսի 10-ին այցելեցին Թալինի տարածաշրջան եւ Թալինի քաղաքապետարանում հանդիպեցին համայնքապետերի հետ........

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ կկազմակերպի տարածքներում 09.07.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ կազմակերպելու նպատակով կայցելի տարածքներ: Հուլիսի 12-ին, ժամը 10.00-ին Արագածի տարածաշրջանի բնակիչների համար քաղաքացիների ընդունելություն կկայանա Ծաղկահովիտի համայնքապետարանում: Նույն օրը, ժամը 13.00-ին Ապարանի տարածաշրջանի բնակիչներին մարզպետը կընդունի Ապարանի քաղաքապետարանում: Հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին Թալինի տարածաշրջանի բնակիչները մարզպետի մոտ ընդունելության կմասնակցեն Թալինի քաղաքապետարանում:

Հանդիպում մարզպետարանում ` երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների համար

Հանդիպում մարզպետարանում ` երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների համար 07.07.2018

Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում ,,ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումները,, թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները. առողջապահության, սոցիալական ոլորտի պատասխանատուներ, համայնքների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների հարցերով զբաղվող մասնագետներ.........

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 06.07.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ հուլիսի 6-ին: Ընդունելությանը մասնակցեցին Ալագյազ, Զովասար, Կաթնաղբյուր, Բերքառատ, Արտենի, Թաթուլ, Աղձք, Վ.Բազմաբերդ, Անտառուտ գյուղական համայնքների, Թալին եւ Աշտարակ քաղաքների բնակիչներ: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի: Նրանցից 6-ի դիմումները առողջական, սոցիալական, կենցաղային, աշխատանքային բնույթի էին: Մյուսները դրամական աջակցության խնդիր ունեին...........

Տեղեկացում ավագանիների նիստերի վերաբերյալ 06.07.2018

2018թ. հուլիսի 13-ին, ժամը 15.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Եղնիկի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 13-ին, ժամը 15.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14