Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն 13.09.2018

Հարգելի’ հայրենակիցներ, 2018թ. սեպտեմբերի 15-ին «Մաքուր մոլորակ» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի մեկնարկը առավոտյան ժամը 10-ին է, որին կմասնակցեն մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, կամավորականների ջոկատները, ողջ հանրությունը: Մարզի ազգաբնակչությանը կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակի աշխատանքներին:

Հայտարարություն 12.09.2018

2018 թվականի հոկտեմբերի 3, 4 և 5-ին "Աշտարակի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ում ԱՄՆ "Ֆրեզնոյի Պատվո Հյուպատոսարան"-ի կողմից կազմակերպվելու են բաց դռների օրեր։ Կատարվելու են բժշկական խորհրդատվություններ, հիվանդությունների ախտորոշում և բուժօգնություն հետևյալ մասնագետների կողմից՝ • անոթային վիրաբույժ • թերապևտ • գինեկոլոգ • ընդհանուր վիրաբույժ • ստոմատոլոգ Տեղի մասնագետների կողմից կազմակերպվելու է հիվանդների նախնական բուժզննում և գրանցում ամբուլատորիաներում։ ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Աշոտ Սիմոնյանն այցելեց մարզի տարածաշրջաններ

Աշոտ Սիմոնյանն այցելեց մարզի տարածաշրջաններ 10.09.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի եւ Արագածի տարածաշրջաններ: Մի շարք համայնքներում նա հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, ծանոթացավ համայնքներում առկա խնդիրներին` տալով համարժեք պարզաբանումներ: Մարզպետն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ճանապարհաշինության, խմելաջրի մատակարարման, կրթության եւ այլ ոլորտներում առկա այն խնդիրներին, որոնք հրատապ լուծում են պահանջում: Համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշոտ Սիմոնյանն այցելեց նաեւ H-21 Բերքառատ ճանապարհահատված, որտեղ հիմնանորոգման ծրագիր է իրականացվում եւ ծանոթացավ շինարարական աշխատանքներին:

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 10.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի համայնքապետարանում տեղի կունենա Կաթնաղբյուր համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 15:30-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտնի համայնքապետարանում տեղի կունենա Արագածոտն համայնքի ավագանու հերթական նիստը:

Համապետական շաբաթօրյակը Արագածոտնի մարզում շարունակվում է

Համապետական շաբաթօրյակը Արագածոտնի մարզում շարունակվում է 08.09.2018

Արագածոտնի մարզում համապետական շաբաթօրյակը շարունակվում է: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված շաբաթօրյակի գործողությունների պլանի համաձայն համայնքներում սահմանազատված տարածքներում իրականացվում են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում: Համայնքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները վաղ առավոտյան շարժվեցին դեպի իրենց տարածքներ: Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները.....

Սուրեն Պապիկյանը եւ Աշոտ Սիմոնյանն այցելեցին   Աշտարակի քաղաքային զբոսայգի

Սուրեն Պապիկյանը եւ Աշոտ Սիմոնյանն այցելեցին Աշտարակի քաղաքային զբոսայգի 08.09.2018

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը եւ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում ծանոթացան համապետական շաբաթօրյակի ընթացքին: Նրանք այցելեցին Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգի, որտեղ վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Մարզպետը նախարարին տեղեկացրեց, որ զբոսայգու վերանորոգման ծրագիրը դեռ չի ավարտվել: Այստեղ շինարարական լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում, որը ակնկալվում է ներառել սուբվենցիոն ծրագրի մեջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց զբոսայգու վերանորոգման հարցի լուծման հետագա ընթացքի վերաբերյալ ներկայացնել առաջարկություն՝ առաջիկա ծրագրում ընդգրկելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01