Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ

17.11.2019

Սիրելի՛ ուսանողներ,
Շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ:
Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օր է հռչակվել՝ հավերժացնելով ֆաշիստական կարգերին ըմբոստացող նահատակված հայրենասեր ուսանողների հիշատակը: Այս օրն իր մեջ կրում է ուսանողների համախմբման և միասնական ջանքերով արատավոր երևույթները մերժելու խորհուրդը:
Նախորդ տարվա գարնանը մեր ուսանողները միասնաբար լքեցին լսարանները հանուն արդար, զարգացած և հզոր երկիր ունենալու գաղափարի: Մենք հաջողեցինք թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որովհետև մեզ հետ էին նաև տասնյակ հազարավոր ուսանողներ: Այն ուսանողները, որոնք գիտակցում էին Հայաստանի Հանրապետությունում իրենց խոսքի արժեքը, գիտեին իրենց դերը, նաև գիտեին ինչպես և հանուն ինչի արժե պայքարել:
Այդ նույն ուսանողներն այսօր էլ մեր շարքերում են: Նրանցից շատերը ներգրավված են երկիրը շենացնելու, ավելի լավը դարձնելու և երկրի ապագան կերտելու պատասխանատու գործում:
Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ, որ լիարժեք օգտագործեք գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը: Համալսարանական լսարանում անցկացրած ձեր ամեն օրը թո՛ղ միջոց լինի որպես երկրի լիիրավ քաղաքացի հասարակական շփումներում կոփվելու, երկրում իրականացվող տնտեսական, կրթական, սոցիալ-մշակութային գործընթացները բազմակողմանի ուսումնասիրելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01