Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանը Ստարա Զագորայի պատվիրակության հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայաստանի Ազգային պատկերասրահ

15.11.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Բուլղարիայի Ստարա Զագորայի պատվիրակության հետ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ նահանգապետը ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները: Շրջայցից հետո Գերգանա Միկովան նշեց, որ իր ժողովուրդը ևս տուժել է թուրքական անմարդկային գործողություններից և հավելեց, որ քաջատեղյակ է մարդկության նկատմամաբ երբևէ իրականացված թերևս ամենամեծ ոճիրի՝ Հայոց ցեղասպանության մասին, սակայն այսքան մոտիկից և մանրամասն չէր առերեսվել պատմությանը: Այն ինչ տեսավ թանգարանում և ինչի մասին լսեց, նրա խոսքով, սահմռկեցուցիչ էր:
Եղան նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում:
Բուլղարացի հյուրերը հետաքրքրությամբ դիտեցին հայկական, եվրոպական, հին Եգիպտոսի և հին Հունաստանի գեղարվեստի բացառիկ հավաքածուները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34