Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

      Ընդունելությանը մասնակցեց 16 քաղաքացի

Ընդունելությանը մասնակցեց 16 քաղաքացի 03.08.2018

Օգոստոսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ մարզպետարան այցելեց 16 քաղաքացի՝ Կարբի, Կաթնաղբյուր, Վ. Բազմաբերդ, Ակունք, Սասունիկ, Դաշտադեմ, Նոր Եդեսիա, Ղազարավան, Նոր Ամանոս, Օհանավան, Աղձք գյուղական համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Դիմումներից մեծ մասը՝ 14-ը, դրամական աջակցությանն էին վերաբերում եւ բոլորն էլ բավարարվեցին: Եղան նաեւ անձնական բնույթի հարցադրումներ, որոնց լուծման համար մարզպետը համապատասխան հանձնարարականներ տվեց եւ անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց:

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 02.08.2018

2018 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի համայնքապետարանում տեղի կունենա Նոր Եդեսիա համայնքի ավագանու արտահերթ նիստը: 2018 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի համայնքապետարանում տեղի կունենա Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.08.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. հուլիս ամսին գրանցվել է 66 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 38 էր): Նրանցից 29-ը աղջիկ է, 37-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 17 ծնունդ՝ 7 աղջիկ, 10 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 23 ծնունդ, 12 աղջիկ, 11 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 19 ծնունդ, 9 աղջիկ, 10 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 7 ծնունդ, 1 աղջիկ, 6 տղա:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը Ծաղկաձորում մասնակցեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի ամփոփիչ միջոցառմանը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը Ծաղկաձորում մասնակցեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի ամփոփիչ միջոցառմանը 28.07.2018

Հուլիսի 23-28-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Ծաղկաձորում կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցում էր 12 ընտանիք: Մեկ ընտանիք մարզը ներկայացրեց նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների մրցապայքարում: Մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը կայացավ հուլիսի 28-ին: Միջոցառմանը մասնակցում էր Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա շնորհավորեց մրցույթում լավագույն արդյունքներ գրանցած՝ մարզը ներկայացնող ընտանիքներին ......

Արագածոտնից Ծաղկաձորի մանկական ճամբար  ճանապարհեցին  երեխաների վերջին խմբին

Արագածոտնից Ծաղկաձորի մանկական ճամբար ճանապարհեցին երեխաների վերջին խմբին 27.07.2018

Հուլիսի 27-ին Արագածոտնի մարզպետարանից Ծաղկաձորի ,,ԼԱՎԱ աղբյուր,, մանկական ճամբար ճանապարհվեց երեխաների վերջին խումբը՝ բաղկացած 125 հոգուց: Նրանք այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 15-ը: Երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է կառավարության ծրագրով, որի համակարգման ողջ գործընթացն իրականացնում է մարզպետարանը: Ճամբարը նախատեսված է զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանում նախապես ուսումնասիրվում են շահառուների տվյալները........

Տրամադրվեցին պրոթեզաօրթոպետիկ եւ վերականգնողական սարքավորումներ

Տրամադրվեցին պրոթեզաօրթոպետիկ եւ վերականգնողական սարքավորումներ 26.07.2018

Հուլիսի 26-ին Արագածոտնի մարզպետարանում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվեցին պրոթեզաօրթոպետիկ եւ վերականգնողական սարքավորումներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սատար,, հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրից օգտվեց 60 շահառու՝ մարզի բոլոր տարածաշրջաններից: Նրանց հատկացվեցին օրթոպետիկ եւ պրոթեզի կոշիկներ, հենակներ, մեջքի կորսետներ եւ անհրաժեշտ այլ պարագաներ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34