Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 01.10.2018

2018թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Ագարակի համայնքապետարանում կայանալու է Ագարակ համայնքի ավագանու հերթական նիստը: 2018թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Անտառուտի համայնքապետարանում կայանալու է Անտառուտ համայնքի ավագանու հերթական նիստը: 2018թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Արագածավանի համայնքապետարանում կայանալու է Արագածավան համայնքի ավագանու հերթական նիստը:

Արագածոտնի մարզի ներկայացուցիչները հաջողությամբ են հանդես գալիս հանրապետական մրցույթներում

Արագածոտնի մարզի ներկայացուցիչները հաջողությամբ են հանդես գալիս հանրապետական մրցույթներում 01.10.2018

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեց 63 եւ ավել տարիք ունեցող ,,Տարեցների հանրապետական,, խաղեր միջոցառումը: Մրցույթում Արագածոտնի մարզը մասանկցում էր 11 տարեցով: Նրանք մրցեցին շաշկի, շախմատ, նարդի, դարթս մարզաձեւերից: Տղամարդկանց եւ կանանց պայքարում մեկական մասնակից շաշկի եւ նարդի մարզաձեւերից զբաղեցրին 3-րդ հորիզոնականները եւ արժանացան պատվոգրերի: Սեպտեմբերի 28-30-ը Երևանում անցկացվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպված ,,Դիպուկ հրաձիգ,, հանրապետական մրցույթը.....

Իրականացվեց «Հարմարավետ պայմաններ՝ շատ կրթված երեխաներ» ծրագիրը

Իրականացվեց «Հարմարավետ պայմաններ՝ շատ կրթված երեխաներ» ծրագիրը 28.09.2018

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրում տեղի ունեցավ «Գուսան Աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցի պարի դասարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը։ Արվեստի դպրոցի դասասենյակը վերանորոգվել և շահագործման է հանձնվել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։ Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը տրամադրել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը՝ «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում, իսկ մյուս մասը տրամադրել է «Եվրասիա» կազմակերպությունը.....

Գյումրու 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցավ տոնական միջոցառում

Գյումրու 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցավ տոնական միջոցառում 28.09.2018

Սեպտեմբերի 27-ին Գյումրիում տեղակայված Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Հարավային դաշնային շրջանի 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցավ հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման կազմավորման 18 ամյակին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, 102-րդ ռազմաբազայի հրամատատար Վլադիմիր Ելկանովը, բարձրաստիճան այլ զինվորականներ, պաշտոնատար անձինք: Միջոցառմանը ներկա էր նաև Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը..........

  Անկախության օրվան  նվիրված տոնակատարությունը`  Արագածոտնում

Անկախության օրվան նվիրված տոնակատարությունը` Արագածոտնում 21.09.2018

Սեպտեմբերի 21-ին Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Անկախության օրվան նվիրված մարզի գլխավոր տոնակատարությունը: Միջոցառման վայրը Աշտարակի քաղաքային մշակույթի տունն էր, որտեղ ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, համայնքապետեր, կրթական, առողջապահական հաստատությունների, ուժային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր, հանրության ներկայացուցիչներ: Տոնական հանդիսությունն սկսվեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո, որին հաջորդեց Արագածոտնի դասի օրհնանքի խոսքը: Ներկաներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա մասնավորապես նշեց, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, հիրավի, ճակատագրական եւ պատմական օր էր......

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը  Անկախության տոնի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ 20.09.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ: Հայոց պատմության մեջ սեպտեմբերի 21-ը ճակատագրական օր է: Ազգային գաղափարախոսությամբ տոգորված՝ ուղիղ 27 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը միակամ եւ վճռականորեն ,,այո,, ասաց անկախությանը: Մեկընդմիշտ հաստատվեց անկախ Հայաստան ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքը, իրականություն դարձան մեր նախնիների ազատ ու անկախ ապրելու դարավոր ձգտումն ու նպատակը: Հայ ժողովուրդը անկախության համար պայքարել է դարեր շարունակ: Անկախ պետության վերածնունդը պատմության հրամայականն էր.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17